FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  9

Օտարերկրյա ներդրողներին պատճառած վնասի փոխհատուցումը. Օտարերկրյա ներդրողներն ունեն նյութական և բարոյական այն վնասների, ներառյալ բաց թողնված օգուտի դատական կարգով փոխհատուցման իրավունքը, որոնք հասցվել են Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող գործողությունների, ինչպես նաև օտարերկրյա ներդրողի կամ օտարերկրյա ներդրումներով ձեռնարկության նկատմամբ նշված մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պարտավորությունների ոչ պատշաճ կատարման հետևանքով: Օտարերկրյա ներդրողների կրած բոլոր այն վնասները, որոնք նրանց հասցվել են սույն օրենքի 8 հոդվածում և 9 հոդվածի առաջին մասում նշված գործողությունների հետևանքով, ենթակա են անհապաղ փոխհատուցման ընթացիկ շուկայական կամ անկախ աուդիտների գնահատումներով որոշված գներով` այն արժույթով, որով կատարվել է ներդրումը կամ, կողմերի փոխադարձ համաձայնությամբ` մեկ այլ արժույթով: Փոխհատուցման իրավունքի ծագման պահից մինչև դրա իրացման պահը անցած ժամանակահատվածի համար փոխհատուցման գումարի նկատմամբ հաշվարկվում են տոկոսներ` Հայաստանի Հանրապետության վարկային շուկայում ժամկետային ավանդների ընթացիկ տոկոսադրույքների չափով: