FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ

article  6

Հաշվի քաղվածքները.
1. Բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի, բանկը պարտավոր է իր կողմից կամ ավանդային պայմանագրում նշված պարբերականությամբ, որը չպետք է գերազանցի մեկ ամիսը, ավանդատուին տրամադրել ավանդատուի՝ բանկում առկա յուրաքանչյուր հաշվի վերաբերյալ հաշվի քաղվածք, որում հստակ և առանց որևէ շփոթեցուցիչ, խրթին կամ մոլորեցնող ձևակերպումների ներկայացվում են`
    1) յուրաքանչյուր օրվա կտրվածքով հաշվի դեբետագրումները, կրեդիտագրումները և հաշվի մնացորդը.
    2) վաստակած տարեկան տոկոսային եկամտաբերության չափը.
    3) ստացված տոկոսի գումարը.
    4) գանձված սակագները և տուժանքները.
    5) հաշվետու ժամանակաշրջանի օրերի քանակը.
2. Բանկը պարտավոր չէ ավանդատուին հաշվի քաղվածք տրամադրել, եթե հաշվետու ժամանակաշրջանում բանկը տվյալ հաշիվը չի դեբետագրել կամ կրեդիտագրել.
3. Ավանդատուի պահանջով բանկը պարտավոր է հնգօրյա ժամկետում ավանդատուին տրամադրել բանկում առկա հաշվի վերաբերյալ հաշվի քաղվածք՝ բանկի հայտարարած սակագներով.
4. Տարեկան տոկոսային եկամտաբերությունը, վաստակած տարեկան տոկոսային եկամտաբերությունը և տոկոսի տարեկան դրույքաչափը կլորացվում են առնվազն մինչև մեկ հարյուրերորդականը (0.1%):
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ

article  6

5. Սույն հոդվածով նախատեսված քաղվածքները ավանդատուին տրամադրվում են գրավոր եղանակով՝ էլեկտրոնային կապի միջոցով, բացառությամբ այն դեպքի, երբ ավանդատուն իր գրավոր, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա հրաժարվել է հաշվի քաղվածքները էլեկտրոնային կապի միջոցով ստանալու իրավունքից՝ հաշվի քաղվածքները փոստային կամ կապի այլ միջոցներով ստանալու պայմանով: Ընդ որում, ավանդատուն իրավունք ունի իր գրավոր դիմումով միակողմանի փոփոխելու հաղորդակցման միջոցը ոչ ավելի, քան տարին մեկ անգամ, և այդ փոփոխությունը կիրառվում է գրավոր դիմումը բանկի կողմից ստանալուց 30 օր հետո իրականացվող հաղորդակցման նկատմամբ։ Ավանդատուն իրավունք ունի նաև սույն հոդվածով նախատեսված քաղվածքներն ստանալու բանկի տարածքում՝ առձեռն, որի դեպքում բանկը պարտավոր է նույն տեղեկատվությունը տրամադրել ավանդատուին փոստային, էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով: Հաշվի քաղվածքները էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով կամ բանկի տարածքում առձեռն ստանալու ավանդատուի իրավունքը սահմանափակող պայմանը կամ համաձայնությունն առ ոչինչ է: Ընդ որում, բանկն իրավունք չունի ավանդատուին պարտադրելու, այդ թվում՝ ավանդատուի համար ոչ բարենպաստ իրավիճակ ստեղծելու, որ ավանդատուն հրաժարվի հաշվի քաղվածքները էլեկտրոնային կապի միջոցներով ստանալու իր իրավունքից: 7. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հաշվի քաղվածքի օրինակելի ձևեր, ինչպես նաև նվազագույն պահանջներ: