Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 5 Արտաքին հետախուզական գործունեության մեթոդները, ձևերն ու միջոցները. 1. Արտաքին հետախուզական գործունեության ընթացքում արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները կարող են օգտագործել բացահայտ և գաղտնի մեթոդներ, ձևեր ու միջոցներ. 2. Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններն իրավասու են օգտագործելու տեղեկատվական համակարգեր, տեսաձայնագրություններ, լուսանկարահանումներ, բաց և փակ կապի տեխնիկական միջոցներ, տեղեկատվության ստացման հրապարակային և ոչ հրապարակային հասանելի աղբյուրներ, այդ թվում՝ բաց աղբյուրներից, գործակալական, ռադիոտեխնիկական, տեսապատկերային և հետախուզության արդյունքում ստացված այլ տեղեկատվություններ. 3. Արտաքին հետախուզական գործունեության գաղտնի մեթոդների, ձևերի և միջոցների օգտագործման կարգը սահմանվում է օպերատիվ-հետախուզական գործունեությունը կանոնակարգող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների իրավական ակտերով. 4. Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կողմից սեփական անվտանգության ապահովումն իրականացվում է վարչապետի սահմանած կարգով: |