FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ

article  19

Հանձնաժողովի որոշումը կատարելը և դրա պարտադիր լինելը.
1. Հանձնաժողովի որոշումը պարտադիր է դրա հասցեատերերի համար և ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, իսկ սահմանված ժամկետում կամովին չկատարվելու դեպքում այն ենթակա է հարկադիր կատարման՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով.
2. Հանձնաժողովի որոշումը, բացառությամբ հանրային իրավական դրամական պահանջների, այդ թվում՝ տուգանք կիրառելու մասին որոշման (այսուհետ՝ դրամական պահանջի որոշում), ուժի մեջ մտնելու օրվանից ենթակա է անհապաղ, սակայն ոչ ուշ, քան որոշման մեջ սահմանված ժամկետում կատարման, և դրա բողոքարկումը չի կասեցնում դրա գործողությունը կամ կատարումը.
3. Հանձնաժողովի որոշումը, բացառությամբ դրամական պահանջի որոշման, ներկայացվում է հարկադիր կատարման դրանում նշված ժամկետում չկատարվելու դեպքում այդ ժամկետը լրանալուց հետո՝ եռամսյա ժամկետում.
4. Հանձնաժողովի դրամական պահանջի որոշումն անբողոքարկելի դառնալուց հետո ներկայացվում է հարկադիր կատարման՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 13-րդ գլխով սահմանված կարգով.
5. Որոշումը, բացառությամբ դրամական պահանջի որոշման, հարկադիր կատարման ներկայացնելիս հանձնաժողովը որոշմանը կից ներկայացնում է այդ որոշումը հասցեատիրոջը հանձնելը կամ այլ կերպ պատշաճ ծանուցելը հավաստող ապացույցը և կատարման վերաբերյալ գրություն, որում նշվում են`
    1) որոշումը հարկադիր կատարման ներկայացնելու տարին, ամիսը և ամսաթիվը.
    2) որոշման հիման վրա կատարման ենթակա գործողությունները կամ այն գործողությունները, որոնց կատարումից պարտավոր անձը պետք է ձեռնպահ մնա.
    3) որոշումն ընդունելու տարին, ամիսը, ամսաթիվը և որոշման համարը.
    4) որոշումն անբողոքարկելի դառնալու տարին, ամիսը և ամսաթիվը.
    5) պարտավոր անձի անունը, հայրանունը, ազգանունը, իրավաբանական անձի անվանումը, նրանց բնակության (գտնվելու վայրի) հասցեները, անձի անձնագրային տվյալները կամ հանրային ծառայությունների համարանիշը, իրավաբանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ

article  19

6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված հարկադիր կատարման վերաբերյալ գրությունը և օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր կարող են հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ուղարկվել, և հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից փաստաթղթերը կարող են ստացվել օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային եղանակով.
7. Հանձնաժողովի որոշումը հարկադիր կատարման ներկայացնելը կարգավորվող անձին չի ազատում դրա պահանջը չկատարելու համար նախատեսված պատասխանատվությունից.
8. Այն դեպքում, երբ հանձնաժողովի որոշումը, բացի հանրային իրավական դրամական պահանջից, ներառում է նաև այլ կարգավորումներ, ապա սույն հոդվածի 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերով նախատեսված բացառությունները կիրառվում են միայն հանրային իրավական դրամական պահանջի մասով.
9. Հանձնաժողովի որոշմամբ կիրառված տուգանքի 75 տոկոսը մինչև դրանում նշված ժամկետում վճարելու դեպքում տուգանքի վճարման պարտականությունը համարվում է պատշաճ կատարված: