FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  184

«Մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության ավարտը և դադարումը.
1. Նախքան «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության համար սահմանված ժամկետը լրանալը այդ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է վերամշակման արդյունքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու միջոցով, իսկ անհատույց (երաշխիքային) վերանորոգման նպատակով Միության մաքսային տարածքից արտահանված ապրանքների վերամշակման արդյունքները՝ «վերաներմուծում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու միջոցով՝ բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի: «Մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողությունը չի կարող ավարտվել վերամշակման արդյունքները «վերաներմուծում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու միջոցով, եթե այդ վերամշակման արդյունքները այն ապրանքների վերամշակումից հետո ստացվող արդյունքներ են, որոնց՝ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան բացթողման դեպքում հաշվի է առնվել այդ ապրանքների անհատույց (երաշխիքային) վերանորոգման պատճառ հանդիսացող թերության (թերությունների) առկայությունը.
2. Նախքան «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության համար սահմանված ժամկետը լրանալն այդ մաքսային ընթացակարգի գործողությունը կարող է ավարտվել՝
    1) «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները՝ բացառությամբ սույն կետի 2-րդ ենթակետում նշված ապրանքների, «արտահանում» մաքսային ընթացակարգով կամ «վերաներմուծում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու միջոցով.
    2) սույն Օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված՝ «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու միջոցով.
    3) վերամշակման արդյունքներն «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու միջոցով՝ Հանձնաժողովի կողմից սահմանվող դեպքերում, պայմաններով և կարգով:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  184

3. «Մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողությունը չի կարող ավարտվել ապրանքներն «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու միջոցով, եթե անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված է, որ «մաքսային տարածքից դուրս վերամշակում» ընթացակարգով ձևակերպված ապրանքները և (կամ) դրանց վերամշակման արդյունքները պարտադիր կերպով ենթակա են վերադարձման այդ անդամ պետության տարածք.
4. Վերամշակման արդյունքները մաքսային ընթացակարգերով կարող են ձևակերպվել մեկ կամ մի քանի խմբաքանակներով.
5. «Մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության համար սահմանված ժամկետը լրանալուց հետո այդ մաքսային ընթացակարգի գործողությունը դադարում է: