Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 374 Խողովակաշարային տրանսպորտով կամ էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների հաշվառքի սարքերի տեղադրման վայրեր մուտք գործելու հնարավորությունը. 1. Մեկ անդամ պետության մաքսային մարմինների լիազորված պաշտոնատար անձինք իրավունք ունեն ներկա գտնվելու այլ անդամ պետությունների սահմանակից տարածքներում գտնվող՝ խողովակաշարային տրանսպորտով կամ էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների հաշվառքի սարքերի տեղադրման վայրերում մաքսային հսկողության անցկացման ժամանակ այն անդամ պետության մաքսային մարմինների լիազորված պաշտոնատար անձանց հետ միասին, որի տարածքում գտնվում են այդպիսի հաշվառքի սարքերը, եթե այդ հաշվառքի սարքերի ցուցմունքներն օգտագործվում են այդպիսի մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության շրջանակներում. 2. Հաշվառքի սարքերի տեղադրման վայրեր մուտք գործելու կարգը, մաքսային մարմինների փոխգործակցության կարգը, մաքսային հսկողություն ձևերը, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին կետում նշված՝ հաշվառքի սարքերի տեղադրման վայրերի ցանկը սահմանվում են Հանձնաժողովի կողմից: |