FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ

article  16

Փոստային առաքանու փոխադրման համար տրանսպորտային միջոցների օգտագործումը. Փոստային կապի և (կամ) սուրհանդակային կապի օպերատորի տրանսպորտը պետք է ունենա հատուկ տարբերանշան: Փոստային կապի ազգային օպերատորի տրանսպորտային միջոցները շահագործվում են հատուկ ծառայությունների տրանսպորտային միջոցների համար նախատեսված կարգով և պայմաններով: Փոստային կապի ազգային օպերատորի տրանսպորտը, որպես տարբերանշան, ունի դեղին հենք և «Հայաստանի փոստ» մակագրություն և կարող է սարքավորված լինել լուսային ազդանշաններով: Փոստային կապի ազգային օպերատորի փոստային տրանսպորտն իրավունք ունի անարգել անցնելու Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերի փողոցներով ու ճանապարհներով, ինչպես նաև օպերատիվ և հատուկ ծառայությունների ավտոմեքենաների հետ միաժամանակ առանց հերթի լիցքավորվել վառելանյութով: Փոստային կապի ազգային օպերատորի փոստային տրանսպորտը չի կարող առանց այդ կազմակերպությունների համաձայնության ներգրավվել իր գործունեությանը չառնչվող ծառայությունների և աշխատանքների կատարման համար: Փոստափոխանակման համար փոստային կապի օպերատորի փոստային տրանսպորտի անցումը դեպի փոստային օբյեկտներ և բեռնային համալիրներ կատարվում է առաջնահերթ և անվճար: