Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 143 «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողության ավարտն ու դադարեցումը. 1. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում և դադարում է Միության մաքսային օրենսգրքի 207-րդ հոդվածին համապատասխան. 2. Կառավարությունը Միության մաքսային օրենսգրքով սահմանված դեպքերում սահմանում է «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի՝ առանց այլ մաքսային ընթացակարգերով ձևակերպելու գործողությունն ավարտելու կարգը. 3. Միության մաքսային օրենսգրքի 207-րդ հոդվածի 10-րդ կետի 1-ին, 2-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված՝ «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է հայտարարատուի հիմնավորված դիմումի հիման վրա. 4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված ապրանքները մաքսային մարմինները հանում են հաշվառումից՝ դրանց համար լիազորված մարմնի տրամադրած փաստաթղթի (եզրակացության) հիման վրա՝ մաքսային մարմինների կողմից կիրառվող մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգում համապատասխան նշում իրականացնելով մաքսային հայտարարագրի վրա, իսկ մաքսային հայտարարագրումը թղթային եղանակով իրականացված լինելու դեպքում՝ մաքսային հայտարարագրի թղթային օրինակների վրա համապատասխան գրառում կատարելով և կնքելով. 5. Միության մաքսային օրենսգրքի 207-րդ հոդվածի 12-րդ և 13-րդ կետերով սահմանված դեպքերում այդ ազատ տնտեսական գոտու գործունեության համար «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ սույն մասում նշված կետերով նախատեսված ապրանքների նկատմամբ կիրառված «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է մաքսային մարմիններ ազատ տնտեսական գոտու կազմակերպչի հիմնավորված դիմումի և ազատ տնտեսական գոտու գործունեության դադարեցումը կամ ազատ տնտեսական գոտու շահագործողի գործունեության դադարեցումը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 143 6. Սույն հոդվածի 5-րդ մասում նշված ապրանքները մաքսային մարմինները հանում են հաշվառումից՝ մաքսային մարմինների կողմից կիրառվող մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգում համապատասխան նշում կատարելով մաքսային հայտարարագրի վրա, իսկ մաքսային հայտարարագրումը թղթային եղանակով կատարելու պարագայում՝ մաքսային հայտարարագրի թղթային օրինակների վրա համապատասխան գրառում կատարելով և կնքելով: |