Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 11 Բանակցային ուժեղ դիրքը. 1. Տնտեսավարող սուբյեկտն ունի բանակցային ուժեղ դիրք, եթե՝ 1) համապատասխան ոլորտում իր էական ազդեցության կամ ենթակառուցվածքի շնորհիվ կարող է ապահովել համապատասխան ապրանքների մուտքն իրացման շուկա, և նրա հետ պայմանագիր կնքած կամ կնքել ցանկացող տնտեսավարող սուբյեկտը չունի հնարավորություն առանց տվյալ տնտեսավարող սուբյեկտի հետ համագործակցության սպառողներին իրացնելու այդ ապրանքները, կամ բացակայում է այլընտրանքի տնտեսական նպատակահարմարությունը, կամ 2) տվյալ տնտեսավարող սուբյեկտի ընդհանուր կառավարման ներքո են չորս կամ ավելի առևտրային օբյեկտներ (առևտրային ցանց), որոնցում իրացման տարեկան հասույթը գերազանցում է ընդհանուր երեք միլիարդ դրամը, կամ 3) տվյալ տնտեսավարող սուբյեկտին պատկանող կամ նրա կողմից օգտագործվող միևնույն ապրանքային նշանի կամ անհատականացման այլ միջոցի ներքո գործում են չորս կամ ավելի առևտրային օբյեկտներ (առևտրային ցանց), որոնցում իրացման տարեկան հասույթը գերազանցում է ընդհանուր երեք միլիարդ դրամը. 1.1. Հայաստանի Հանրապետությունում արտադրված գյուղատնտեսական արտադրանքի ձեռքբերման հարաբերություններում ձեռք բերող տնտեսավարող սուբյեկտն ունի բանակցային ուժեղ դիրք, եթե վերջինիս հասույթի չափը գյուղատնտեսական արտադրանքի գնման պայմանագրի կնքման պահին նախորդող 12 ամսում կամ վերջին ֆինանսական տարում գերազանցել է Հանձնաժողովի որոշմամբ սահմանված հասույթի չափը, իսկ գյուղատնտեսական արտադրանք իրացնող տնտեսավարող սուբյեկտի հասույթի չափը գյուղատնտեսական արտադրանքի գնման պայմանագրի կնքման պահին նախորդող 12 ամսում կամ վերջին ֆինանսական տարում չի գերազանցել Հանձնաժողովի որոշմամբ սահմանված հասույթի չափը. 1.2. Գյուղատնտեսական արտադրանք իրացնող ֆիզիկական անձանց դեպքում Հանձնաժողովը հասույթի չափ չի դիտարկում. 2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված բանակցային ուժեղ դիրքի առկայությունը որոշվում է՝ հաշվի առնելով՝ 1) իրացնողների և ձեռք բերողների միջև տնտեսական կամ այլ հարաբերությունների բնույթը կամ պատմությունը, կամ 2) ոլորտի կամ իրացվող ապրանքի առանձնահատկությունները, կամ 3) այդ տնտեսավարող սուբյեկտների գործարար գործունեության շրջանակը, կամ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 11 4) այդ տնտեսավարող սուբյեկտների հասույթի չափը, կամ 5) իրացնող և ձեռք բերող տնտեսավարող սուբյեկտների՝ միմյանցից կախվածության աստիճանը, կամ 6) այլընտրանքային առևտրային գործընկեր կամ իրացման այլ աղբյուրներ կամ ենթակառուցվածքներ գտնելու հնարավորությունը և տնտեսական նպատակահարմարությունը: |