Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 26 Պրոբացիայի ծառայության պետը և նրա տեղակալները. 1. Պրոբացիայի ծառայության պետը՝ 1) ղեկավարում և հսկում է Պրոբացիայի ծառայության գործունեությունը. 2) ապահովում է սույն օրենքի, Հայաստանի Հանրապետության այլ օրենքների ու իրավական ակտերի պահանջների, ինչպես նաև Նախարարի հրամանների և ցուցումների կատարումը. 3) ընդունում է Պրոբացիայի ծառայության գործունեության կազմակերպմանն ուղղված որոշումներ, հրամաններ, տալիս է ցուցումներ և հանձնարարականներ. 4) առաջարկություններ է ներկայացնում Նախարարին Պրոբացիայի ծառայության կառուցվածքի և հաստիքացուցակի, Պրոբացիայի ծառայության պետի տեղակալներին նշանակելու կամ պաշտոնից ազատելու վերաբերյալ. 5) իրեն վերապահված լիազորությունների սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Պրոբացիայի ծառայության անունից, ներկայացնում նրա շահերը, տալիս է լիազորագրեր Պրոբացիայի ծառայության անունից հանդես գալու համար. 6) Պրոբացիայի ծառայության անունից ներկայացնում է հաշվետվություններ. 7) միջնորդություն է ներկայացնում Նախարարին Պրոբացիայի ծառայության պետի տեղակալներին խրախուսելու կամ նրանց նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու մասին. 8) քննում է պրոբացիայի ծառայողների որոշումների, գործողությունների կամ անգործության դեմ բերված բողոքները, օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում, անվավեր, չեղյալ կամ ուժը կորցրած է ճանաչում Պրոբացիայի ծառայության պաշտոնատար անձանց՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող, այլոց իրավունքները խախտող կամ սահմանափակող հրամանները, որոշումներն ու ցուցումները. 9) նշանակում է ծառայողական քննություններ. 10) ծառայողական քննության ժամանակահատվածում կարող է ժամանակավորապես դադարեցնել իր կողմից պաշտոնի նշանակված պրոբացիայի ծառայողների լիազորությունները. 11) խրախուսանքի կամ կարգապահական տույժի է ենթարկում պրոբացիայի ծառայողներին. 12) առաջարկություններ է ներկայացնում Պրոբացիայի ծառայությանն առնչվող օրենսդրության կատարելագործման վերաբերյալ. 13) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ. 2. Պրոբացիայի ծառայության պետի տեղակալները՝ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 26 1) համակարգում են Պրոբացիայի ծառայության պետի կողմից իրենց հանձնարարված բնագավառներում կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների գործունեությունը. 2) Պրոբացիայի ծառայության պետին ներկայացնում են տեղեկատվություն իրենց հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի վերաբերյալ. 3) իրենց համակարգմանը հանձնարարված ոլորտի ստորաբաժանումների ղեկավարներին տալիս են ցուցումներ ու հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում հսկողություն. 4) Պրոբացիայի ծառայության պետին առաջարկություններ են ներկայացնում պրոբացիայի ոլորտի օրենսդրության կատարելագործման վերաբերյալ. 5) Պրոբացիայի ծառայության պետին միջնորդություններ են ներկայացնում իրենց հանձնարարված ոլորտի ստորաբաժանումների ղեկավարներին խրախուսելու և կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ. 6) իրենց վերապահված լիազորությունների սահմաններում առանց լիազորագրի հանդես են գալիս Պրոբացիայի ծառայության անունից, ներկայացնում նրա շահերը, տալիս են լիազորագրեր Պրոբացիայի ծառայության անունից հանդես գալու համար: |