FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

article  42

Եզրափակիչ և անցումային դրույթներ.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Ազգային ժողովի կողմից Հանձնաժողովի առաջին կազմի անդամների ընդհանուր թվի մեծամասնության նշանակման օրվանից, բացառությամբ 9-րդ, 10-րդ հոդվածների, 23-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերի, ինչպես նաև 24-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ և 21-րդ կետերի և 1.1-ին մասի, որոնք ուժի մեջ են մտնում սույն հոդվածի 2-րդ և 2.1-ին մասերով սահմանված ժամկետներում.
2. Սույն օրենքի 9-րդ և 10-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2018 թվականի ապրիլի 10-ից.
2.1. Սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, ինչպես նաև 24-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետն ուժի մեջ են մտնում «Հանրային ծառայության մասին» օրենքում համապատասխան փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո: 4.1. Հայտարարագրերի վերլուծության վերաբերյալ սույն օրենքով սահմանված դրույթները կիրառելի են նաև 2017 թվականի հուլիսի 1-ից ներկայացված կամ ներկայացման ենթակա հայտարարագրերի նկատմամբ.
5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Հանրային ծառայության մասին» 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի 8-րդ գլուխը.
6. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հանդիսանում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի իրավահաջորդը.
7. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակազմը գործում է մինչև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների ձևավորումը.
8. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների քանակը և հաստիքացուցակը, կառուցվածքն ու կանոնադրությունը հաստատվում են մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը.
9. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումներում համապատասխան նշանակումները կատարվում են Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների քանակը և հաստիքացուցակը, կառուցվածքն ու կանոնադրությունը հաստատվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում: 2017 թ. հունիսի 28 Երևան ՀՕ-96-Ն