FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  516

Հրամանը չկատարելը.
1. Հրամանատարի (պետի) օրինական և սահմանված կարգով տրված հրամանը չկատարելը, որի հետևանքով անզգուշությամբ մարդու առողջությանը միջին ծանրության վնաս է պատճառվել, կամ որն անզգուշությամբ հանգեցրել է ռազմական գույքի, տեխնիկայի կամ այլ գույքի խոշոր չափերի ոչնչացման կամ վնասման կամ այլ էական վնաս է պատճառել ծառայության շահերին՝ պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝
    1) կատարվել է մի խումբ անձանց կողմից,
    2) կատարվել է սպայական կամ ավագ ենթասպայական կազմի զինծառայողի կողմից,
    3) անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում կամ 4) անզգուշությամբ առաջացրել է ռազմական գույքի, տեխնիկայի կամ այլ գույքի առանձնապես խոշոր չափերի ոչնչացում կամ վնասում՝ պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով.
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում կամ անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ մարտական առաջադրանքի կամ զորավարժության կամ այլ ռազմական միջոցառման խափանում կամ այլ ծանր հետևանք՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով.
4. Սույն բաժնով նախատեսված՝ զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի իմաստով զինծառայող համարվող անձն է կամ «Պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը կամավոր հիմունքներով ընդգրկված անձը՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու ընթացքում (այսուհետ՝ զինծառայող)։
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  516

5. Սույն բաժնում հրամանատար (պետ) է համարվում այն անձը, որը տվյալ իրավահարաբերության շրջանակում եղել է տվյալ զինծառայողի վերադասը, այսինքն` ունեցել է իր լիազորություններից բխող հրամաններ կամ կարգադրություններ տալու կամ դրանց կատարումն ապահովելու իրավասություն.
6. Եթե զինծառայողն այլ անձի ապօրինի արարքի հետևանքով է ոչ իրավաչափորեն ձեռք բերել զինծառայողի կարգավիճակ, ապա նա ենթակա չէ քրեական պատասխանատվության սույն բաժնով նախատեսված հանցանքների կատարման համար: