Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 10 Ռազմական ոստիկանության լիազորությունները զինված ուժերի տրանսպորտային միջոցների նպատակային շահագործումը և անվտանգ երթևեկությունն ապահովելիս. 1. Ռազմական ոստիկանությունը օրենքի շրջանակներում՝ 1) իրականացնում է զինված ուժերի տրանսպորտային միջոցների գրանցում և հաշվառում. 2) կազմակերպում և անցկացնում է զինված ուժերի տրանսպորտային միջոցների, դրանց կցորդների պետական տեխնիկական զննում. 3) իրականացնում է օրենքով վերապահված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննություն. 4) իրականացնում է զինված ուժերի տրանսպորտային միջոցների, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում` նաև այլ տրանսպորտային միջոցների ուղեկցում. 2. Զինված ուժերի տրանսպորտային միջոցները վարող անձանց կողմից ճանապարհային երթևեկության անվտանգությանն սպառնալու կամ դրա կանոնները խախտելու դեպքում ռազմական ոստիկանությունն իրավունք ունի՝ 1) կանգնեցնելու զինված ուժերի տրանսպորտային միջոցները, ստուգելու երթևեկելու իրավունք վերապահող և փոխադրվող բեռի փաստաթղթերը և կազմելու արձանագրություններ. 2) արգելելու զինված ուժերի տեխնիկապես անսարք և երթևեկության անվտանգությանն սպառնացող տրանսպորտային միջոցների շահագործումը. 3) զննելու զինված ուժերի տրանսպորտային միջոցները, ինչպես նաև փոխադրվող բեռը. 4) արգելանքի վերցնելու զինված ուժերի՝ հետախուզման մեջ գտնվող և հայտնաբերված տրանսպորտային միջոցները. 5) մեկուսացնելու զինված ուժերի տրանսպորտային միջոցներն անսթափ վիճակում վարող, ինչպես նաև զինված ուժերի տրանսպորտային միջոց վարելու կամ դրանից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր չունեցող անձանց՝ արգելանքի վերցնելով տրանսպորտային միջոցը, իսկ բեռների առկայության դեպքում` ապահովելու դրանց պահպանումը. 3. Ռազմական ոստիկանությունը հսկողություն է իրականացնում զինված ուժերի տրանսպորտային միջոցների տեխնիկական սարքինության և անվտանգ շահագործման կանոնների պահպանման, դրանց նպատակային օգտագործման նկատմամբ: |