FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  77

Դատապարտյալի պատժի կատարման պայմանները.
1. Ազատազրկման դատապարտված անձը մեկ քրեակատարողական հիմնարկում կարող է գտնվել տվյալ հիմնարկի տեսակով նախատեսված պատժի կատարման անվտանգային գոտու մեղմ և խիստ պայմաններում.
2. Քրեակատարողական հիմնարկում պատժի նախնական կատարման պայմանները որոշում է քրեակատարողական հիմնարկի պետը՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի, 96-րդ հոդվածի 1-ին մասի և 97-րդ հոդվածի 1-ին մասի կանոնները.
3. Պատժի կատարման պայմանների փոփոխումը սույն օրենսգրքի 95-98-րդ հոդվածներով նախատեսված հիմքերով իրականացվում է քրեակատարողական հիմնարկի Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի եզրակացությամբ՝ քրեակատարողական հիմնարկի պետի պատճառաբանված որոշմամբ.
4. Քրեակատարողական հիմնարկում պատժի կատարման խիստ պայմանների տեղափոխման հետ անհամաձայնության դեպքում դատապարտյալն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բողոքարկելու տեղափոխման մասին որոշումը.
5. Պատժի կատարման խիստ պայմաններում դատապարտյալի դրական վարքագծի ձևավորմանը նպաստելու նպատակով դատապարտյալի բացօթյա զբոսանքի, մարմնամարզության, արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու, դրամական փոխանցումներ, հանձնուքներ ստանալու և ուղարկելու իրավունքները և ազատությունները կարող են սահմանափակվել՝ քրեակատարողական հիմնարկի պետի պատճառաբանված որոշման հիման վրա։