Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ article 19 Գրադարանի ծառայություններից օգտվողների իրավունքները. 1. Գրադարանի ծառայությունից օգտվողներն իրավունք ունեն՝ 1) օգտվելու գրադարանի հավաքածուից՝ սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված կարգին և գրադարանից օգտվելու կանոններին համապատասխան (բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի). 2) օգտվելու միջգրադարանային բաժնույթի ծառայություններից. 3) անվճար ստանալու տեղեկույթ գրադարանային հավաքածուներում ընդգրկված պահանջվող փաստաթղթի վերաբերյալ. 4) օգտվելու գրադարանի ընտրության և մատչելիության իրավունքից` իր պահանջմունքներին և հետաքրքրություններին համապատասխան. 2. Ֆիզիկական սահմանափակումներ ունեցող անձինք իրավունք ունեն գրադարանային ծառայություններից օգտվելու համապատասխան սպասարկման այլ միջոցներով: |