FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  234

Խուզարկության ընդհանուր պայմանները.
1. Խուզարկությունը վարույթի համար նշանակություն ունեցող առարկաներ, նյութեր, փաստաթղթեր կամ տվյալներ, ինչպես նաև քննությունից թաքնվող մեղադրյալին, արգելադրման ենթակա գույքը կամ դիակ հայտնաբերելու նպատակով կատարվող որոնողական գործողություն է.
2. Խուզարկությանն իրավունք ունի ներկա լինելու խուզարկության օբյեկտի օրինական տիրապետողը կամ նրա ներկայացուցիչը, որի մասին նրանց տեղեկացնում է վարույթն իրականացնող մարմինը: Եթե խուզարկության օբյեկտի օրինական տիրապետողը կամ նրա ներկայացուցիչը ցանկություն է հայտնել մասնակցել խուզարկությանը, ապա նրա ներկայությունը չի կարող խոչընդոտվել.
3. Խուզարկություն կատարելուց առաջ քննիչը պարտավոր է խուզարկության օբյեկտի օրինական տիրապետողին կամ նրա ներկայացուցչին ստորագրությամբ հանձնել որոշման պատճենը.
4. Խուզարկության որոշման մեջ նշվում են այն ենթադրյալ հանցագործության համառոտ նկարագրությունը, որի առիթով առկա է խուզարկություն կատարելու անհրաժեշտություն, ինչպես նաև որոնվող օբյեկտը, տվյալը կամ անձը, խուզարկություն կատարելու ժամանակը և տեղը.
5. Խուզարկություն կատարող անձի բոլոր գործողությունները պետք է տեսանելի լինեն խուզարկությանը ներկա անձանց: Խուզարկությանը ներկա անձը կամ նրա ներկայացուցիչը իրավունք ունեն հետևելու քննիչի գործողություններին, անելու հայտարարություններ, որոնք պետք է մտցվեն արձանագրության մեջ.
6. Խուզարկություն կատարելիս քննիչը միջոցներ է ձեռնարկում, որ խուզարկության օբյեկտին վնաս չհասցվի.
7. Վերցված բոլոր օբյեկտները ներկայացվում են խուզարկության մասնակիցներին, փաթեթավորվում և կնքվում են.
8. Բացի խուզարկության որոշման մեջ նշվածից, քննիչը վերցնում է նաև խուզարկության ընթացքում հայտնաբերված այն բոլոր օբյեկտները, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հանված են շրջանառությունից կամ գտնվում են ապօրինի շրջանառության մեջ՝ անկախ տվյալ վարույթին դրանց առնչությունից, կամ որոնք իրենց բնույթով, բովանդակությամբ, տարբերակիչ նշաններով կամ իրենց վրա առկա հետքերով կարող են կապված լինել այդ կամ մեկ այլ ենթադրյալ հանցագործության հետ:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  234

9. Եթե բնակարանի խուզարկության արդյունքով հայտնաբերվել են էլեկտրոնային սարքեր կամ կրիչներ, որոնց ստացումը նախատեսված չէր տվյալ գործողության կատարումը թույլատրելու մասին որոշմամբ կամ ողջամտորեն չէր ակնկալվում, ապա դրանցում պարունակվող թվային տվյալների որոնումը կարող է կատարվել միայն թվային խուզարկություն կատարելու մասին վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը բավարարելու և միջնորդվող ապացուցողական գործողության կատարումը թույլատրելու մասին դատարանի որոշմամբ։