Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 10 Տեխնածին վթարների, արտադրական դժբախտ դեպքերի հաշվառումը և տեխնիկական քննությունը. 1. Հաշվառման և տեխնիկական քննության ենթակա են արտադրական վտանգավոր օբյեկտում տեղի ունեցած` ա) տեխնածին վթարի յուրաքանչյուր դեպք. բ) մահացու կամ ծանր ելքով արտադրական դժբախտ դեպքերը. 2. Սույն հոդվածով նախատեսված տեխնիկական քննության և հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեխնածին վթարների և արտադրական դժբախտ դեպքերի հաշվառումն իրականացնում է լիազոր մարմինը. 3. Տեխնիկական քննություն կարող են իրականացնել Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը և հավատարմագրված անձինք: Տեխնիկական քննություն չի կարող իրականացնել սույն մասում նշված այն կազմակերպությունը, որը տեխնածին վթարին կամ արտադրական դժբախտ դեպքին նախորդող 1 տարվա ընթացքում դրական փորձագիտական եզրակացություն է տվել տվյալ օբյեկտի վերաբերյալ: Հայաստանի Հանրապետության կառավարության նախատեսած առանձին դեպքերում տեխնիկական քննություն իրականացնում է լիազոր մարմնի կողմից ստեղծված հանձնաժողովը: |