FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  10

Մասնագիտական կարողությունների կառավարումը և վերապատրաստումը տեսչական մարմնում.
1. Խորհուրդը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի հետ համատեղ հաստատում է տեսչական մարմնի ծառայողների վերապատրաստման բազմակողմանի, մանրամասն և նպատակաուղղված ռազմավարական տարեկան ծրագիրը՝ համագործակցելով նաև համապատասխան ոլորտների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ.
2. Մասնագիտական կարողությունները և դրանց շարունակական կատարելագործումը տեսչական մարմինների աշխատանքի հիմքն են: Մասնագիտական կարողությունները ներառում են՝
    1) տեսչական մարմնի ծառայողների հիմնական ունակությունները, մասնավորապես ռիսկերի կառավարումը, փոխհարաբերությունները ոլորտի տնտեսավարող սուբյեկտների և հանրության հետ, համապատասխանությունը նշանակված պաշտոններին և շփումները.
    2) իր իրավասության ոլորտի հետ կապված հատուկ մասնագիտական կարողությունները.
3. Տեսչական մարմնի նոր նշանակված ծառայողների համար անցկացվում են նախնական դասընթացներ, ինչպես նաև շարունակական վերապատրաստումներ պաշտոնավարման ամբողջ ընթացքում՝ ապահովելու համար նրանց համապատասխանության և մասնագիտական որակավորումների բարձր մակարդակը: