FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  18

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼԸ.
1. Ազգային անվտանգության մարմինների ղեկավարումն իրականացնում է պետական լիազոր մարմնի ղեկավարը.
2. Պետական լիազոր մարմնի ղեկավարի, պետական լիազոր մարմնի ղեկավարի տեղակալների պաշտոնների նշանակման և պաշտոններից ազատման կարգը սահմանվում է «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.
3. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր, ավագ, միջին խմբերի պաշտոնների ծառայողներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է պետական լիազոր մարմնի ղեկավարը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով.
4. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների կրտսեր խմբի պաշտոններում ծառայողներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է պետական լիազոր մարմնի ղեկավարը կամ նրա կողմից լիազորված՝ պետական լիազոր մարմնի ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանման պետի պաշտոնից ոչ ցածր պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձը.
5. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններում ծառայողներին պաշտոնների նշանակումները կատարվում են պետական լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: