FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  11

Բուսասանիտարական մշտադիտարկումը (մոնիթորինգը).
1. Հայաստանի Հանրապետության տարածքում կարանտին բուսասանիտարական մշտադիտարկումը (մոնիթորինգը) իրականացվում է լիազոր մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա, որտեղ նշվում են մշտադիտարկում իրականացնող մարմնի անվանումը, մշտադիտարկում իրականացնող անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, մշտադիտարկման նպատակը, ժամանակահատվածը, դիտարկվող հարցերի շրջանակը և մշտադիտարկման ենթակա տարածքի անվանումը և (կամ) հասցեն.
2. Բուսասանիտարական մշտադիտարկում իրականացվում է յուրաքանչյուր կարանտին վնասակար օրգանիզմի նկատմամբ, որի նպատակն է`
    1) բացահայտել կարանտին վնասակար օրգանիզմի` Հայաստանի Հանրապետության տարածք թափանցելու և Հայաստանի Հանրապետության տարածքում տարածվելու ուղիները.
    2) անընդհատ վերահսկել կարանտին վնասակար օրգանիզմի` Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնվելը, զարգացումը և տարածումը.
    3) մշտադիտարկման արդյունքներով ստացված տեղեկատվության միջոցով բացահայտել և գնահատել կարանտին վնասակար օրգանիզմի զանգվածային զարգացմանն ու տարածմանը նպաստող գործոնները.
    4) որոշել կարանտին վնասակար օրգանիզմի տարածման տարածքը.
    5) նախապատրաստել առաջարկություններ կարանտին վնասակար օրգանիզմի դեմ պայքարի համար անհրաժեշտ միջոցների ձեռնարկման վերաբերյալ.
    6) բուսասանիտարական վիճակի զարգացման կանխատեսումը.
    7) հավաքել բուսասանիտարական ռիսկերի կառավարման համար անհրաժեշտ տեղեկատվություն.
3. Հայաստանի Հանրապետության տարածքում կարանտին բուսասանիտարական մշտադիտարկումն իրականացվում է` հիմնվելով`
    1) կարանտին բուսասանիտարական հետազոտությունների արդյունքում ստացված տեղեկատվության վրա.
    2) կարանտին հսկողության ենթակա արտադրանքում կարանտին վնասակար օրգանիզմի հայտնաբերման, կարանտին հսկողության ենթակա օբյեկտների` կարանտին վնասակար օրգանիզմով վարակվելու մասին բույսերի կարանտինի բնագավառում ծառայություններ մատուցող կազմակերպություններից ստացված տեղեկատվության վրա.
    3) Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող կարանտին հսկողության ենթակա արտադրանքում կարանտին վնասակար օրգանիզմի հայտնաբերման մասին օտարերկրյա պետությունների բույսերի պաշտպանության և կարանտինի վերաբերյալ ստացված ծանուցման հիման վրա:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  11

4. Հայաստանի Հանրապետության տարածքում կարանտին բուսասանիտարական մշտադիտարկման տվյալների հիման վրա լիազոր մարմնի կողմից ամեն տարի պատրաստվում է հաշվետվություն Հայաստանի Հանրապետության տարածքում կարանտին բուսասանիտարական վիճակի մասին.
5. Հայաստանի Հանրապետության տարածքում կարանտին բուսասանիտարական մշտադիտարկման տարեկան ծրագիրը հաստատում է լիազոր մարմինը և հրապարակում պաշտոնական էլեկտրոնային կայքում.
6. Եթե բուսասանիտարական մշտադիտարկման արդյունքում պարզվում է, որ սահմանված բուսասանիտարական պահանջները չեն բավարարվել, ապա արտադրանքի փոխադրումը, իրացումը կամ այլ եղանակով տարածումը կասեցվում է, և համապատասխան բույսերի, բուսական արտադրանքի կամ կարգավորվող այլ առարկաների նկատմամբ կիրառվում են հետևյալ միջոցառումները`
    1) ենթարկվում են համապատասխան մշակման.
    2) լիազոր մարմնի հսկողությամբ փոխադրվում են արդյունաբերական վերամշակման վայրեր կամ այնպիսի գոտիներ, որոնց համար դրանք ռիսկ չեն ներկայացնում.
    3) ոչնչացվում են այն դեպքում, եթե այլ միջոցներով հնարավոր չէ բավարարել սահմանված պահանջները.
7. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված կասեցումը վերանում է, եթե հաստատվում է, որ վնասակար օրգանիզմների տարածման ռիսկը բացառվել է: