FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

article  27

Շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողներին պաշտոնի նշանակելը, զինվորական կոչումներ շնորհելը, ծառայության այլ վայր տեղափոխելը.
1. Ծառայության վայր նշանակված շարքային կազմի պարտադիր զինծառայողները ծառայության վայրի զորամասի (զինվորական կառավարման մարմնի) հրամանատարի (պետի) հրամանով գրանցվում են զորամասի (զինվորական կառավարման մարմնի) անձնակազմի ցուցակներում, վերցվում են պարենային, իրային և դրամական բավարարման, նշանակվում են զինվորական պատրաստության ծրագրով նախատեսված ուսումնական ստորաբաժանումների պաշտոնների, և նրանց շնորհվում է «շարքային» զինվորական կոչում.
2. Զինվորական երդում տված շարքային կազմի պարտադիր զինծառայողները զորամասի (զինվորական կառավարման մարմնի) հրամանատարի (պետի) հրամանով նշանակվում են ոչ հրամանատարական կազմի շարքային խմբի պաշտոնների, նրանց ամրակցվում են զենք և համապատասխան զինամթերք, սպառազինություն կամ ռազմական տեխնիկա, անհատական պաշտպանության միջոցներ.
3. Զինվորական ծառայության ընթացքում շարքային կազմի պարտադիր զինծառայողները սույն օրենքով սահմանված կարգով կարող են նշանակվել կրտսեր հրամանատարական կամ կրտսեր ենթասպայական խմբերի պաշտոնների, ինչպես նաև նրանց կարող են շնորհվել «եֆրեյտոր» կամ կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչումներ` փոխադրելով կրտսեր ենթասպայական կազմ.
4. Սպայական կազմի պարտադիր զինծառայողները ծառայության վայրերում նշանակվում են ոչ հրամանատարական կազմի կրտսեր սպայական խմբի պաշտոնի՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով, գրանցվում են զորամասի (զինվորական կառավարման մարմնի) անձնակազմի ցուցակներում, վերցվում են պարենային, իրային և դրամական բավարարման, նրանց ամրակցվում են զենք և համապատասխան զինամթերք, անհատական պաշտպանության միջոցներ.
5. Շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողները Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված կարգով ծառայության այլ վայր կարող են տեղափոխվել՝
    1) ծառայողական անհրաժեշտությունից ելնելով.
    2) կազմակերպչական-հաստիքային միջոցառումների կապակցությամբ.
    3) ընտանեկան պայմաններից ելնելով.
    4) առողջական վիճակի պատճառով` ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացության համաձայն.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

article  27

5) ռազմաուսումնական հաստատությունից հեռացվելու (ազատվելու) կամ առողջական վիճակի պատճառով ռազմաուսումնական հաստատությունում ուսանելու համար ոչ պիտանի ճանաչվելու դեպքում.
6. Շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողները ծառայության ընթացքում կարող են իրենց համաձայնությամբ կնքել պայմանագիր և անցնել պայմանագրային զինվորական ծառայության՝ սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով։