FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  1

Օրենքի հիմնական նպատակը և կարգավորման առարկան.
1. Սույն օրենքի հիմնական նպատակներն են ներդրողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, արժեթղթերի շուկայի թափանցիկության, կայուն և արդյունավետ զարգացման ապահովումը, արժեթղթերի գնագոյացման համակարգի արժանահավատության ապահովումը, արժեթղթերի շուկայում համակարգային ռիսկերի նվազեցումը.
2. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայում գործունեության իրականացման կապակցությամբ ծագող հարաբերությունները և սահմանում է՝
    1) արժեթղթերի հրապարակային առաջարկի և դրանց հրապարակային առուվաճառքի կարգը.
    2) արժեթղթերի շուկայում ներդրումային ծառայությունների մատուցման և արժեթղթերի հրապարակային առևտրի կազմակերպման կարգը.
    3) արժեթղթերի պահառության և հաշվարկային համակարգերի, ինչպես նաև Կենտրոնական դեպոզիտարիայի գործունեության կարգը.
    4) արժեթղթերի շուկայի կարգավորման և վերահսկողության բնագավառում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) իրավասությունները և պարտականությունները.
    5) պատասխանատվությունը սույն օրենքի, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի և այլ իրավական ակտերի պահանջների խախտման համար.
3. Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկան ներառում է Հայաստանի Հանրապետության տարածքում արժեթղթեր թողարկող և արժեթղթերում ներդրումներ իրականացնող անձանց, արժեթղթերի կարգավորվող շուկաները և չկարգավորվող առևտրի ոլորտը, Կենտրոնական դեպոզիտարիան, սույն օրենքով լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող անձանց: