FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  10

Անձնական տվյալներ մշակելու համաձայնությունն ստանալու նպատակով տվյալների սուբյեկտին ներկայացվող ծանուցումը.
1. Անձնական տվյալներ մշակողը կամ սույն օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված լիազորված անձը տվյալների սուբյեկտի համաձայնությունն ստանալու նպատակով ծանուցում է տվյալներ մշակելու մտադրության մասին.
2. Ծանուցման մեջ նշվում են՝
    1) տվյալների սուբյեկտի ազգանունը, անունը, հայրանունը.
    2) անձնական տվյալների մշակման իրավական հիմքերը և նպատակը.
    3) մշակման ենթակա անձնական տվյալների ցանկը.
    4) անձնական տվյալների հետ կատարման ենթակա գործողությունների ցանկը, որոնց համար հայցվում է տվյալների սուբյեկտի համաձայնությունը.
    5) այն անձանց շրջանակը, որոնց կարող են փոխանցվել անձնական տվյալները.
    6) անձնական տվյալների սուբյեկտի համաձայնությունը հայցող մշակողի կամ նրա ներկայացուցչի անվանումը (ազգանունը, անունը, հայրանունը, պաշտոնը) և գտնվելու կամ հաշվառման (փաստացի բնակության) վայրը.
    7) տվյալների սուբյեկտի կողմից անձնական տվյալների ուղղում, ոչնչացում, տվյալների մշակման դադարեցում պահանջելու կամ մշակման հետ կապված այլ գործողություն կատարելու վերաբերյալ տեղեկություններ.
    8) հայցվող համաձայնության գործողության ժամկետը, ինչպես նաև համաձայնությունը հետ կանչելու կարգը և դրա հետևանքները: