FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  60

Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից.
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» 2000 թվականի հոկտեմբերի 9-ի ՀՕ-97 օրենքն ուժը կորցրած ճանաչել.
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հեռարձակողները և օպերատորները շարունակում են իրենց գործունեությունը լիցենզիայի ժամկետներին համապատասխան.
4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին նոր լիցենզիա ստացած հեռուստառադիոընկերությունները սույն օրենքի իմաստով համարվում են հեղինակազորված և լիցենզիա ստացած Հեռարձակողներ.
5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին լիցենզավորման հայտ ներկայացրած հեռուստառադիոընկերությունները սույն օրենքի իմաստով համարվում են հեղինակազորված.
6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում, սեփական տեսալսողական հաղորդում հեռարձակող մալուխային հեռուստառադիոընկերությունները դադարեցնում են սեփական հաղորդման հեռարձակումը.
7. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մալուխային հեռուստառադիոընկերությունները համարվում են ցանցային օպերատորներ և շարունակում են իրենց գործունեությունը լիցենզիայի ժամկետով.
8. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ցանցային օպերատորները կարգավորող պետական մարմին տեղեկություն են ներկայացնում իրենց ցանցում վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի մասին.
9. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կարգավորող պետական մարմնի նախագահը, անդամները, Խորհրդի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների ավարտը.
10. Սույն օրենքի 44-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված չափորոշիչները և հասկացությունները կարգավորող պետական մարմինը հաստատում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում.
11. Ոչ գծային տեսալսողական տեղեկատվության վերաբերյալ գործունեությունը թույլատրող որոշում ստանալու համար հայտերը ներկայացվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո.
12. Մրցութային հանձնաժողովի ձևավորման կարգը կարգավորող պետական մարմինը հաստատում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  60

13. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին լիցենզավորման հայտ ներկայացրած Հեռարձակողները լիցենզիան ստանում են սույն օրենքով սահմանված կարգով և պայմաններին համապատասխան.
14. Լսողական ծրագիր հեռարձակողների համար անալոգային հաճախականությունների վրա տարածվում են սույն օրենքով սլոթի վերաբերյալ նախատեսված կարգավորումները.
15. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, սույն օրենքով նախատեսված տուգանքները կիրառվում են 50 տոկոսի չափով.
16. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, սույն օրենքի 6-րդ և 7-րդ հոդվածներով արգելված արարքներ կատարելու համար կիրառվում է գրավոր նախազգուշացում.
17. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ձևավորած մրցութային հանձնաժողովի կազմը լուծարվում է.
18. Թվային ռադիոհեռարձակման անցնելիս լիցենզիա ստացած լսողական ծրագիր հեռարձակողները պարտավոր են իրենց տեխնիկական միջոցները համապատասխանեցնել թվային հեռարձակման ցանցով հեռարձակվելու համար նախատեսված միջոցներին.
19. Սույն օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասը չի տարածվում սույն օրենքը ուժի մեջ մտնելու պահին առկա պայմանագրային հարաբերությունների վրա մինչև պայմանագրերի գործողության ժամկետի ավարտը.
20. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթը կինեմատոգրաֆիական ստեղծագործությունների ցուցադրության դեպքում գործում է մեկ տարի հետո.
21. Սույն օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից.
22. 2020 թվականին հայտարարվելիք լիցենզիաների գործողության ժամկետը լրանալու հիմքով սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթների հետ միաժամանակ հայտարարվում են նաև բոլոր ազատ սլոթների օգտագործման լիցենզավորման մրցույթները:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  60

23. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիայի մրցույթը հայտարարված լինելու, բայց հայտերի քվեարկությունը կայացած չլինելու դեպքում այն չեղարկվում է, և մրցույթ է հայտարարվում սույն օրենքով սահմանված կարգով: Չեղարկված մրցույթի մասնակցության համար վճարված պետական տուրքը համարվում է վավեր Հեռարձակողի կողմից նոր մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվելու դեպքում: Նոր մրցույթին մասնակցելու համար Հեռարձակողի կողմից հայտ չներկայացվելու դեպքում վճարված պետական տուրքը վերադարձվում է ամբողջությամբ.
24. Սույն օրենքի 14.5-րդ հոդվածը և 57-րդ հոդվածի 6.1-6.4-րդ մասերը գործում են մինչև Կոմիտեի ընտրած առևտրային կազմակերպության գործունեությունը, բայց ոչ ուշ, քան մինչև 2025 թվականի հունվարի 1-ը: Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2020 թ. օգոստոսի 5 Երևան ՀՕ-395-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 օգոստոսի 2020 թվական: