Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ article 16 Հանձնաժողովի նիստի և քննարկման մասին տեղեկացումը. 1. Շահագրգիռ անձը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև իրավասու պետական, տեղական ինքնակառավարման և այլ մարմինը նախապես ողջամիտ ժամկետում տեղեկացվում են հանձնաժողովի նիստի կամ քննարկման անցկացման վայրի, օրվա ու ժամի մասին: Շահագրգիռ անձի տեղեկացումն իրականացվում է նրա՝ պաշտոնապես հանձնաժողով ներկայացրած հեռախոսահամարով հեռախոսազանգի միջոցով, որը ձայնագրվում է։ Հեռախոսազանգից հետո կազմվում է հեռախոսագիր՝ հանձնաժողովի սահմանած կարգի համաձայն. 2. Հանձնաժողովի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի քննարկման դեպքում պատշաճ տեղեկացում է համարվում հանձնաժողովի պաշտոնական կայքէջում նիստի անցկացման վայրի, օրվա և ժամի մասին նախապես սահմանված կարգով հրապարակումը. 3. Հանձնաժողովի նիստին ներկայացած անձն իրեն առնչվող հարցի մասով նիստի հետաձգման դեպքում համարվում է հաջորդ նիստի մասին պատշաճ տեղեկացված, եթե վերջինիս ներկայությամբ հայտարարվել են հաջորդ նիստի վայրը, օրը և ժամը. 4. Պատշաճ տեղեկացված անձի չներկայանալը չի խոչընդոտում հարցի քննարկման անցկացումը և որոշման ընդունումը. 5. Շահագրգիռ անձի կողմից իր հեռախոսահամարի փոփոխության մասին հանձնաժողովին չհայտնելու պարագայում, ինչպես նաև շահագրգիռ անձի նշած (վերջին) հեռախոսահամարով նրա հետ կապ հաստատելու անհնարինության դեպքում հեռախոսագրի կազմման ուժով նա համարվում է նիստի կամ քննարկման մասին պատշաճ տեղեկացված: |