FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 5

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  39

2) արտահերթ կարգով, երբ գլխավոր դատախազն առաջարկություն է ներկայացնում որակավորման հանձնաժողով դատախազին սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված՝ դատախազների ծառայողական առաջխաղացման որևէ ցուցակում ընդգրկելու վերաբերյալ` ներկայացնելով գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալի տված համապատասխան գնահատագիր: Որակավորման հանձնաժողովը գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալի տված համապատասխան գնահատագիրն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, համապատասխան դատախազին ծանուցում է էլեկտրոնային համակարգում բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը լրացնելու անհրաժեշտության մասին: Համապատասխան դատախազը տասնօրյա ժամկետում լրացնում է բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը: Սույն ժամկետը լրանալուց հետո որակավորման հանձնաժողովի նախագահը մեկօրյա ժամկետում դիմում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով մեկամսյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով։ Որակավորման հանձնաժողովի նախագահը եզրակացությունն ստանալուց հետո՝ որակավորման հանձնաժողովի նիստից առնվազն երեք օր առաջ, այն տրամադրում է որակավորման հանձնաժողովի անդամներին: Դատախազն ընդգրկվում է դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակում որակավորման հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում: Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված՝ դատախազների առաջխաղացման որևէ ցուցակում դատախազն ընդգրկվում է իր անմիջական վերադասի պատճառաբանված զեկուցագրի հիման վրա՝ գլխավոր դատախազի հրամանով: Զեկուցագրի ներկայացումից հետո՝ տասնօրյա ժամկետում, սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված՝ դատախազների առաջխաղացման որևէ ցուցակում ընդգրկվելուն հավակնող դատախազը լրացնում է բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը էլեկտրոնային համակարգում։ Որակավորման հանձնաժողովի նախագահը դիմում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով մեկամսյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  39

2.1) սույն մասի 2-րդ կետով սահմանված ժամկետում բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը որակավորման հանձնաժողով չներկայացնելու դեպքում դատախազը չի ընդգրկվում դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակում.
    3) սույն օրենքի 38-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգով, երբ որակավորման հանձնաժողովը որոշում է կայացնում արդարադատության ակադեմիայում սույն օրենքի 38-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված ուսումնառությունից ազատված անձին միաժամանակ դատախազների թեկնածությունների և սույն հոդվածով սահմանված ծառայողական առաջխաղացման ցուցակներում ընդգրկելու վերաբերյալ.
3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակում, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքի կարող է ընդգրկվել սույն օրենքի 38-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված ուսումնառությունից ազատված անձը կամ վերջին հինգ տարվա ընթացքում սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված պաշտոնում առնվազն երեք տարի աշխատած անձը կամ վերջին 10 տարվա ընթացքում առնվազն չորս տարի դատախազ աշխատած անձը, որը չունի կարգապահական տույժ.
4. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված` դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակում, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքի, կարող է ընդգրկվել սույն օրենքի 38-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված ուսումնառությունից ազատված անձը կամ վերջին հինգ տարվա ընթացքում սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված պաշտոնում առնվազն երկու տարի աշխատած անձը կամ վերջին 10 տարվա ընթացքում առնվազն երեք տարի դատախազ աշխատած անձը, որը չունի կարգապահական տույժ.
5. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակում կարող է ընդգրկվել սույն օրենքի 38-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված ուսումնառությունից ազատված անձը կամ վերջին հինգ տարվա ընթացքում սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված պաշտոնում առնվազն մեկ տարի աշխատած անձը կամ վերջին 10 տարվա ընթացքում առնվազն երկու տարի դատախազ աշխատած անձը, որը չունի կարգապահական տույժ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  39

5.1. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված` դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակում կարող է ընդգրկվել սույն օրենքի 38-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված ուսումնառությունից ազատված անձը կամ վերջին հինգ տարվա ընթացքում սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված պաշտոնում առնվազն մեկ տարի աշխատած և կարգապահական տույժ չունեցող անձը կամ վերջին 10 տարվա ընթացքում առնվազն երկու տարի դատախազ աշխատած անձը.
5.2. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակում կարող է ընդգրկվել սույն օրենքի 38-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված ուսումնառությունից ազատված անձը կամ վերջին հինգ տարվա ընթացքում սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված պաշտոնում առնվազն վեց ամիս աշխատած և կարգապահական տույժ չունեցող անձը կամ վերջին 10 տարվա ընթացքում առնվազն մեկ տարի դատախազ աշխատած անձը.
6. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում նշանակվելու համար կազմվում է ծառայողական առաջխաղացման առանձին ցուցակ, որը կազմվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթի նպատակով կազմված որակավորման հանձնաժողովի կողմից՝ սույն օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված կարգով.
7. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակվելու համար կազմվում է ծառայողական առաջխաղացման առանձին ցուցակ, որը կազմվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթի նպատակով կազմված որակավորման հանձնաժողովի կողմից՝ սույն օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված կարգով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  39

8. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված առաջխաղացման ցուցակում կարող է ընդգրկվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման կազմում առնվազն մեկ տարի որպես ստորաբաժանման ղեկավարի տեղակալ կամ առնվազն երկու տարի որպես նույն ստորաբաժանման դատախազ աշխատած, կարգապահական տույժ չունեցող անձը.
9. Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված առաջխաղացման ցուցակում կարող է ընդգրկվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման կազմում առնվազն մեկ տարի որպես դատախազ աշխատած, կարգապահական տույժ չունեցող անձը։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  39

Դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակները.
1. Դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակներն են`
    1) սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված պաշտոններում նշանակվելու համար առաջխաղացման ցուցակ.
    2) սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված պաշտոններում նշանակվելու համար առաջխաղացման ցուցակ.
    3) սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված պաշտոններում նշանակվելու համար առաջխաղացման ցուցակ.
    4) սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված պաշտոններում նշանակվելու համար առաջխաղացման ցուցակ.
    5) սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված պաշտոններում նշանակվելու համար առաջխաղացման ցուցակ.
2. Դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակները ձևավորում է որակավորման հանձնաժողովը գլխավոր դատախազի հրամանով`
    1) դատախազների հերթական ատեստավորման ժամանակ.