Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 67 Որպես մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովում մուտքագրված մաքսատուրքերի, հարկերի, կանխավճարների, դրամական միջոցների (փողի), ինչպես նաև այլ դրամական միջոցների (փողի) գումարների վերադարձը (հաշվանցումը). 1. Մաքսատուրքերի, հարկերի գումարները սույն հոդվածին համապատասխան ենթակա են վերադարձման (հաշվանցման) հետևյալ դեպքերում՝ 1) մաքսատուրքերը, հարկերը համարվում են ավել վճարված կամ ավել բռնագանձված մաքսատուրքեր, հարկեր՝ սույն Օրենսգրքի 66-րդ հոդվածին համապատասխան. 2) «Միության մասին» պայմանագրին համապատասխան սահմանված հաշիվներին վճարված ներմուծման մաքսատուրքերը չեն նույնականացվել որպես որոշակի ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերի գումարներ. 3) անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող հաշիվներին վճարված արտահանման մաքսատուրքերը, հարկերը չեն նույնականացվել որպես որոշակի ապրանքների համար արտահանման մաքսատուրքերի, հարկերի գումարներ. 4) ապրանքները բռնագանձվել կամ դարձել են անդամ պետության սեփականություն (եկամուտ) այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, եթե այդ ապրանքների առնչությամբ մաքսատուրքեր, հարկեր վճարելու պարտավորությունը նախկինում կատարվել է, բացառությամբ այն դեպքի, երբ ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարվել են «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների առնչությամբ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի մասնակի վճարում կիրառելու ժամանակահատվածում. 5) հայտագրված մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողումը մերժված է, եթե մաքսային հայտարարագիրը կամ նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելը ապրանքների բացթողման մասին դիմումը գրանցելու ժամանակ առաջացած՝ մաքսատուրքեր, հարկեր վճարելու պարտավորությունը նախկինում կատարվել է. 6) մաքսային հայտարարագիրը հետկանչված է սույն Օրենսգրքի 113-րդ հոդվածին համապատասխան և (կամ) ապրանքների բացթողումն չեղյալ է ճանաչվել սույն Օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան, եթե մաքսային հայտարարագրի գրանցման ժամանակ առաջացած՝ մաքսատուրքեր, հարկեր վճարելու պարտավորությունը նախկինում կատարվել է. 7) սույն Օրենսգրքի 237-րդ և 242-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 67 8) սույն Օրենսգրքի 104-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված՝ մաքսային հայտարարագրման առանձնահատկությունների առնչությամբ անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված դեպքերում. 9) սույն Օրենսգրքով և (կամ) Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով նախատեսված այլ դեպքերում. 2. Ավել վճարված և (կամ) ավել բռնագանձված մաքսատուրքերի, հարկերի գումարների վերադարձը (հաշվանցումը) իրականացվում է մաքսային մարմնի կողմից՝ ապրանքների հայտարարագրում հայտագրված՝ հաշվարկված մաքսատուրքերի, հարկերի վերաբերյալ տվյալներում սահմանված կարգով փոփոխություններ (լրացումներ) կատարելու կամ մաքսային մուտքի օրդերում կամ սույն Օրենսգրքի 266-րդ հոդվածի 24-րդ կետին համապատասխան Հանձնաժողովի կողմից սահմանված այլ մաքսային փաստաթղթում կամ սույն Օրենսգրքի 52-րդ հոդվածի 4-րդ կետում և 277-րդ հոդվածի 4-րդ կետի երկրորդ պարբերությունում նշված մաքսային փաստաթղթերում հաշվարկված մաքսային վճարների վերաբերյալ տվյալներում սահմանված կարգով ճշգրտումներ կատարելու պայմանով, և ավել վճարված և (կամ) ավել բռնագանձված մաքսատուրքերի, հարկերի վերադարձման (հաշվանցման) այլ պայմաններ պահպանելու դեպքում, որոնք սահմանվում են այն անդամ պետության օրենսդրությամբ, որտեղ կատարվել են մաքսատուրքերի, հարկերի վճարումը և (կամ) բռնագանձումը. 3. Սույն հոդվածի 1-ին կետի 4-9-րդ ենթակետերում նշված դեպքերում մաքսատուրքերի, հարկերի գումարների վերադարձը (հաշվանցումը) իրականացվում է մաքսատուրքերի, հարկերի գումարների վերադարձին (հաշվանցմանը) հանգեցնող հանգամանքների ի հայտ գալու մասին անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սահմանված կարգով մաքսային մարմին հաստատում ներկայացնելու դեպքում և մաքսատուրքերի, հարկերի գումարների վերադարձման (հաշվանցման) այլ պայմանները պահպանելու դեպքում, որոնք սահմանվում են այն անդամ պետության օրենսդրությամբ, որտեղ կատարվել են մաքսատուրքերի, հարկերի վճարումը և (կամ) բռնագանձումը: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 67 4. Ներմուծման մաքսատուրքերի գումարների վերադարձը (հաշվանցումը) իրականացվում է այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում, որտեղ կատարվել է այդպիսի ներմուծման մաքսատուրքերի վճարումը և (կամ) բռնագանձումը՝ հաշվի առնելով «Միության մասին» պայմանագրի դրույթները. 5. Արտահանման մաքսատուրքերի գումարների վերադարձը (հաշվանցումը) իրականացվում է այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում, որտեղ կատարվել են այդպիսի արտահանման մաքսատուրքերի վճարումը և (կամ) բռնագանձումը, եթե Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով և (կամ) անդամ պետությունների երկկողմ միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ. 6. Հարկերի գումարների վերադարձը (հաշվանցումը) իրականացվում է այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում, որտեղ կատարվել են այդպիսի հարկերի վճարումը և (կամ) բռնագանձումը. 7. Կանխավճարների, այլ դրամական միջոցների (փողի) գումարների վերադարձը (հաշվանցումը) իրականացվում է այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում այն դեպքերում, որտեղ կատարվել է այդպիսի կանխավճարների, այլ դրամական միջոցների (փողի) վճարումը. 8. Որպես մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովում մուտքագրված դրամական միջոցների (փողի) վերադարձը (հաշվանցումը) իրականացվում է այն անդամ պետության մաքսային մարմնի կողմից, որտեղ տրամադրվել է տվյալ ապահովումը՝ այդ անդամ պետության օրենսդրությամբ սահմանվող կարգով և ժամկետներում. 9. Որպես մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովում մուտքագրված դրամական միջոցների (փողի) գումարների վերադարձ (հաշվանցում) իրականացվում է հետևյալ դեպքերում՝ 1) մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը, որի կատարումն ապահովված է որպես մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովում մուտքագրված դրամական միջոցներով (փողով), կատարվել է ամբողջ ծավալով, դադարեցվել է կամ չի առաջացել. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 67 2) որպես մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովում՝ մուտքագրված դրամական միջոցների (փողի) փոխարեն մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովումը տրամադրվել է այլ միջոցով. 10. Եթե վճարողն ունի սահմանված ժամկետում մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը, տույժերը, տոկոսները վճարելու չկատարված (ամբողջությամբ կամ մասնակիորեն) պարտավորություն, ապա որպես մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովում մուտքագրված մաքսատուրքերի, հարկերի, կանխավճարների, դրամական միջոցների (փողի), ինչպես նաև այլ դրամական միջոցների (փողի) գումարների վերադարձ՝ այդպիսի չկատարված պարտավորության չափով չի կատարվում: Անդամ պետության օրենսդրությամբ կարող է սահմանված լինել, որ որպես մաքսատուրքերը, հարկերը, ինչպես նաև այլ դրամական միջոցները (փողը) վճարելու պարտավորության կատարման ապահովում մուտքագրված մաքսատուրքերի, հարկերի, կանխավճարների, դրամական միջոցների (փողի) գումարների հաշվանցում չի կատարվում, եթե վճարողն ունի սահմանված ժամկետում մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը, տույժերը, տոկոսները վճարելու չկատարված (ամբողջությամբ կամ մասնակիորեն) պարտավորություն՝ բացառությամբ նշված պարտավորությունը կատարելու հաշվին այդպիսի մաքսատուրքերի, հարկերի, կանխավճարների, դրամական միջոցների (փողի) գումարների հաշվանցման: Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել այլ դեպքեր, երբ որպես մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովում մուտքագրված մաքսատուրքերի, հարկերի, կանխավճարների, դրամական միջոցների (փողի), ինչպես նաև այլ դրամական միջոցների (փողի) գումարների վերադարձ (հաշվանցում) չի կատարվում: Գլուխ 11 Մաքսատուրքերի, հարկերի բռնագանձումը |