FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 10

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  268

Միության մաքսային տարածք ներմուծվող (ներմուծված) անձնական օգտագործման ապրանքների, բացառությամբ միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող անձնական օգտագործման ապրանքների, հետ կապված մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության առաջացումը և դադարումը, դրանց վճարման ժամկետներն ու հաշվարկումը.
1. Ուղևորային մաքսային հայտարարագրի կիրառմամբ մաքսային հայտարարագրման ենթակա՝ Միության մաքսային տարածք ներմուծվող (ներմուծված) անձնական օգտագործման ապրանքների, բացառությամբ միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող անձնական օգտագործման ապրանքների, հետ կապված մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունն հայտարարատուի համար ծագում է ուղևորային մաքսային հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցելու պահից.
2. Ուղևորային մաքսային հայտարարագրի կիրառմամբ մաքսային հայտարարագրման ենթակա՝ Միության մաքսային տարածք ներմուծվող (ներմուծված) անձնական օգտագործման ապրանքների, բացառությամբ միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող անձնական օգտագործման ապրանքների, հետ կապված մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը հայտարարատուի համար դադարում է հետևյալ հանգամանքների ի հայտ գալու դեպքում.
    1) մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը կատարելը և (կամ) մաքսատուրքերը, հարկերը բռնագանձելը՝ սույն Օրենսգրքին համապատասխան հաշվարկված և վճարման ենթակա չափերով.
    2) Միության մաքսային տարածքով առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման տեղափոխվող կամ մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ ներմուծվող անձնական օգտագործման ապրանքներն ազատ շրջանառության համար բաց թողնելը, եթե այդ ապրանքների համար սույն Օրենսգրքի 266-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան սահմանված չեն այդ ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումներ.
    3) անձնական օգտագործման ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումների՝ սույն Օրենսգրքի 266-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան սահմանված գործողության ժամկետը լրանալը՝ պայմանով, որ այդ ժամանակահատվածում մաքսատուրքերի, հարկերի վճարման՝ սույն հոդվածի 7-րդ կետով սահմանված ժամկետը վրա չի հասել.
    4) ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների՝ Միության մաքսային տարածքից մինչև այն ժամկետի լրանալն արտահանելը, որի ընթացքում այդպիսի տրանսպորտային միջոցները կարող են ժամանակավորապես գտնվել Միության մաքսային տարածքում.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  268

5) ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման այն տրանսպորտային միջոցները Միության մաքսային տարածքից արտահանելն այն ժամկետը լրանալուն պես, որի ընթացքում այդ տրանսպորտային միջոցները կարող են ժամանակավորապես գտնվել Միության մաքսային տարածքում՝ հետևյալ պայմանների միաժամանակյա պահպանման դեպքում՝ այդպիսի տրանսպորտային միջոցների հայտարարագրումը՝ Միության մաքսային տարածքից արտահանելու նպատակով, իրականացվել է այն ժամկետը լրանալուց 6 ամսից ոչ ուշ, որի ընթացքում ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները կարող են ժամանակավորապես գտնվել Միության մաքսային տարածքում, կամ Հանձնաժողովի կողմից սահմանված ավելի երկար ժամկետից ոչ ուշ. այդ տրանսպորտային միջոցների հետ կապված՝ վրա չի հասել մաքսատուրքերը, հարկերը վճարելու ժամկետը՝ սույն հոդվածի 6-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան.
    6) սույն Օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները մաքսային ընթացակարգերով ձևակերպելը՝ պայմանով, որ մինչև այդ ձևակերպումը, սույն հոդվածի 5-րդ կետով սահմանված մաքսատուրքերը, հարկերը վճարելու ժամկետը վրա չի հասել.
    7) անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան մաքսային մարմնի կողմից վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով անձնական օգտագործման ապրանքների ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով այդ ապրանքների անվերադարձ կորստի փաստը ճանաչելը` բացառությամբ այն դեպքերի, երբ մինչև այդ ոչնչացումը կամ անվերադարձ կորուստը, սույն հոդվածին համապատասխան, վրա է հասել այդ ապրանքների հետ կապված մաքսատուրքերը, հարկերը վճարելու ժամկետը.
    8) անձնական օգտագործման ապրանքները բռնագրավելը կամ անդամ պետության սեփականությունը (եկամուտը) դարձնելը՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  268

9) մաքսային մարմնի կողմից անձնական օգտագործման ապրանքների բացթողումը մերժելը՝ կապված մաքսային մարմնի կողմից ուղևորային մաքսային հայտարարագրի գրանցման ժամանակ առաջացած մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության հետ.
    10) սույն Օրենսգրքի 113-րդ հոդվածին համապատասխան ուղևորային մաքսային հայտարարագիրը հետ կանչելը՝ այդ ուղևորային մաքսային հայտարարագիրը գրանցելիս առաջացած մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության հետ կապված.
    11) մաքսային մարմնի կողմից սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան անձնական օգտագործման ապրանքներն արգելանքի վերցնելը (արգելապահելը)՝ մինչև այդ արգելապահումն առաջացած մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության հետ կապված:
    12) անձնական օգտագործման այն ապրանքները Միության մաքսային տարածքից արտահանելը, ժամանակավոր պահպանման հանձնելը կամ սույն Օրենսգրքին համապատասխան բաց թողնելը, որոնք առգրավվել կամ արգելանքի տակ են դրվել հանցագործության մասին հաղորդումն ստուգելու, քրեական գործով կամ վարչական իրավախախտման գործով վարույթի (վարչական ընթացակարգի իրականացման) ընթացքում, որոնց առնչությամբ կայացվել է դրանք վերադարձնելու մասին որոշում, եթե նախկինում այդ ապրանքների՝ ազատ շրջանառության համար բացթողում չի իրականացվել՝ մինչև այդ որոշումը կայացնելն առաջացած մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության հետ կապված.
    13) սույն Օրենսգրքի 270-րդ հոդվածի 5-րդ կետում նշված դեպքերում.
    14) սույն Օրենսգրքի 270-րդ հոդվածի 10-րդ կետի երկրորդ պարբերությունում նշված դեպքում.
    15) անձնական օգտագործման ապրանքների հետ կապված մաքսատուրքերի, հարկերի բռնագանձման միջոցները չեն կիրառվում սույն Օրենսգրքի 270-րդ հոդվածի 11-րդ կետի 4-րդ ենթակետին համապատասխան՝ մաքսատուրքերի, հարկերի այն գումարի առնչությամբ, որն անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան ճանաչվել է բռնագանձման համար անհուսալի.
    16) անձնական օգտագործման ապրանքների հետ կապված մաքսատուրքերի, հարկերի բռնագանձման միջոցները չեն կիրառվում սույն Օրենսգրքի 270-րդ հոդվածի 11-րդ կետի 5-րդ ենթակետին համապատասխան:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  268

3. Հանձնաժողովն իրավունք ունի որոշելու այն հանգամանքները, որոնց ի հայտ գալու դեպքում դադարում է մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունն այն դեպքերում, երբ անձնական օգտագործման միևնույն ապրանքների հետ կապված մաքսատուրքեր, հարկեր վճարելու պարտավորությունը տարբեր անձանց համար առաջացել է տարբեր հանգամանքներում և (կամ) բազմիցս, այդ թվում, երբ մաքսատուրքեր, հարկեր վճարելու պարտավորությունն առաջացել է մեկ անդամ պետությունում, իսկ այն հանգամանքները, որոնց ժամանակ մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը դադարում է, ի հայտ են եկել այլ անդամ պետությունում, ինչպես նաև այդ հանգամանքների ի հայտ գալու հաստատման գործում մաքսային մարմինների փոխգործակցության կարգը.
4. Ազատ շրջանառության նպատակով հայտարարագրվող անձնական օգտագործման ապրանքների առնչությամբ, բացառությամբ միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող ապրանքների առնչությամբ մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը ենթակա է կատարման (մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման)՝ մինչև անձնական օգտագործման այդ ապրանքներն ազատ շրջանառության համար բաց թողնելը.
5. Ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը ենթակա է կատարման սույն Օրենսգրքի 6-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալու դեպքում.
6. Հետևյալ հանգամանքների ի հայտ գալու դեպքում սույն հոդվածի 5-րդ կետում նշված ապրանքների հետ կապված մաքսատուրքերը, հարկերը վճարելու ժամկետ է համարվում՝
    1) սույն Օրենսգրքի 264-րդ հոդվածի պահանջների խախտմամբ անձնական օգտագործման այդ տրանսպորտային միջոցներն այլ անձանց փոխանցելու դեպքում՝ փոխանցման օրը, իսկ եթե այդ օրը սահմանված չէ, ապա Միության մաքսային տարածքում ժամանակավոր գտնվելու համար անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների բացթողման օրը.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  268

2) այն ժամկետում անձնական օգտագործման այդ տրանսպորտային միջոցների կորստի դեպքում, որի ընթացքում այդ տրանսպորտային միջոցները կարող են ժամանակավորապես գտնվել Միության մաքսային տարածքում՝ բացառությամբ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով դրանց ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի՝ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի կորստի օրը, իսկ եթե այդ օրը չի սահմանվել, ապա Միության մաքսային տարածքում ժամանակավորապես գտնվելու համար անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների բացթողման օրը.
    3) Միության մաքսային տարածքից չարտահանելու հետ կապված՝ անձնական օգտագործման այդ տրանսպորտային միջոցները Միության մաքսային տարածքում գտնվելու դեպքում՝ այն ժամկետը լրանալու օրը, որի ընթացքում այդ տրանսպորտային միջոցները կարող են ժամանակավորապես գտնվել Միության մաքսային տարածքում՝ սույն Օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան.
7. Մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ ներմուծված անձնական օգտագործման ապրանքների առնչությամբ մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը ենթակա է կատարման սույն Օրենսգրքի 266-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան սահմանված՝ մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ ներմուծման պայմանների և (կամ) այդ ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման մասով սահմանափակումների խախտմամբ գործողություններ կատարելու դեպքում: Նշված հանգամանքի ի հայտ գալու դեպքում մաքսատուրքերի, հարկերի վճարման ժամկետ է համարվում նշված գործողությունների իրականացման առաջին օրը, իսկ եթե այդ օրը սահմանված չէ, ապա անձնական օգտագործման ապրանքներն ազատ շրջանառության համար բացթողման օրը.
8. Սույն Օրենսգրքի 264-րդ հոդվածի 9-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի՝ Միության մաքսային տարածքից դրա արտահանման համար փոխանցման դեպքում, այն անձը, որին փոխանցվել է ժամանակավոր ներմուծված տրանսպորտային միջոցը, հայտարարագրողի հետ միասին մաքսատուրքերը, հարկերը վճարելու համապարտ պարտավորություն է կրում:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  268

9. Ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները սույն Օրենսգրքի 264-րդ հոդվածի պահանջների խախտմամբ այլ անձանց փոխանցելու դեպքում այդ անձինք անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների հայտարարատուի հետ կրում են մաքսատուրքերը, հարկերը վճարելու համապարտ պարտավորություն.
10. Ազատ շրջանառության համար բաց թողնելու նպատակով ժամանակավորապես ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների մաքսային հայտարարագրման դեպքում, ինչպես նաև սույն հոդվածի 5-րդ կետի 1-ին ենթակետում նշված հանգամանքների ի հայտ գալու դեպքում մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման, ինչպես դա կարվեր, եթե իրականացվեր անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների՝ ազատ շրջանառության համար բացթողում: Այդ տրանսպորտային միջոցների հետ կապված մաքսատուրքերը, հարկերը հաշվարկելու համար կիրառվում են ուղևորային մաքսային այն հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցելու օրվա դրությամբ գործող մաքսատուրքերի, հարկերի դրույքաչափերը, որի համաձայն անձնական օգտագործման նշված տրանսպորտային միջոցները բաց են թողնվել Միության մաքսային տարածք ժամանակավորապես ներմուծելու համար.
11. Սույն հոդվածի 7-րդ կետում նշված հանգամանքի ի հայտ գալու դեպքում մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ ներմուծված անձնական օգտագործման ապրանքների հետ կապված մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման՝ մաքսային մարմնի կողմից ուղևորային մաքսային այն հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ հաշվարկված մաքսատուրքերի, հարկերի գումարների չափով, որին համապատասխան նշված անձնական օգտագործման ապրանքները բաց էին թողնվել ազատ շրջանառության համար, և մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատման հետ կապված չվճարված գումարների չափով:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  268

12. Սույն Օրենսգրքի 259-րդ հոդվածի 2-րդ կետում նշված՝ ֆիզիկական անձանց անձնական օգտագործման ապրանքների հետ կապված մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունն այն անձի համար, որն իր ժամանակավոր կամ մշտական բնակության վայրում իրականացնում է անձնական օգտագործման այդ ապրանքների ժամանակավոր պահպանում, առաջանում է անձնական օգտագործման ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու մասին դիմումը մաքսային մարմնի կողմից գրանցելու պահից.
13. Սույն Օրենսգրքի 259-րդ հոդվածի 2-րդ կետում նշված՝ ֆիզիկական անձանց անձնական օգտագործման ապրանքների հետ կապված մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունն այն անձի համար, որն իր ժամանակավոր կամ մշտական բնակության վայրում իրականացնում է անձնական օգտագործման այդ ապրանքների ժամանակավոր պահպանում, դադարում է հետևյալ հանգամանքների ի հայտ գալու դեպքում՝
    1) մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը կատարելը և (կամ) մաքսատուրքերը, հարկերը բռնագանձելը՝ սույն Օրենսգրքին համապատասխան հաշվարկված և վճարման ենթակա չափերով.
    2) անձնական օգտագործման այն ապրանքներն ազատ շրջանառության համար բաց թողնելը, որոնք ներմուծվում են մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ, եթե սույն Օրենսգրքի 266-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան՝ անձնական օգտագործման այդ ապրանքների առնչությամբ սահմանված չեն այդ ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումներ.
    3) անձնական օգտագործման այդպիսի ապրանքները Միության մաքսային տարածքից արտահանելը մինչև ժամանակավոր պահպանման ժամկետը լրանալը.
    4) անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան մաքսային մարմնի կողմից վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով անձնական օգտագործման ապրանքների ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով այդ ապրանքների անվերադարձ կորստի փաստը ճանաչելը` բացառությամբ այն դեպքերի, երբ մինչև այդ ոչնչացումը կամ անվերադարձ կորուստը, սույն հոդվածին համապատասխան, վրա է հասել այդ ապրանքների հետ կապված մաքսատուրքերը, հարկերը վճարելու ժամկետը.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  268

5) անձնական օգտագործման ապրանքները բռնագրավելը կամ անդամ պետության սեփականությունը (եկամուտը) դարձնելը՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.
    6) ապրանքները «ոչնչացում» մաքսային ընթացակարգով կամ «հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով ձևակերպելը.
    7) մաքսային մարմինների կողմից սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան անձնական օգտագործման ապրանքներն արգելանքի վերցնելը (արգելապահելը)՝ մինչև այդ արգելապահումն առաջացած մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության հետ կապված.
    8) սույն Օրենսգրքի 270-րդ հոդվածի 5-րդ կետում նշված դեպքերում.
    9) սույն Օրենսգրքի 270-րդ հոդվածի 10-րդ կետի երկրորդ պարբերությունում նշված դեպքում.
    10) անձնական օգտագործման ապրանքների հետ կապված մաքսատուրքերի, հարկերի բռնագանձման միջոցները չեն կիրառվում սույն Օրենսգրքի 270-րդ հոդվածի 11-րդ կետի 4-րդ ենթակետին համապատասխան՝ մաքսատուրքերի, հարկերի այն գումարի առնչությամբ, որն անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան ճանաչվել է բռնագանձման համար անհուսալի.
    11) անձնական օգտագործման ապրանքների հետ կապված մաքսատուրքերի, հարկերի բռնագանձման միջոցները չեն կիրառվում սույն Օրենսգրքի 270-րդ հոդվածի 11-րդ կետի 5-րդ ենթակետին համապատասխան.
14. Սույն Օրենսգրքի 259-րդ հոդվածի 2-րդ կետում նշված՝ ֆիզիկական անձանց անձնական օգտագործման ապրանքների հետ կապված ժամանակավոր պահպանման դեպքում մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը ենթակա է կատարման՝ սույն հոդվածի 15-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալու դեպքում.
15. Հետևյալ հանգամանքների ի հայտ գալու դեպքում սույն հոդվածի 14-րդ կետում նշված ապրանքների հետ կապված մաքսատուրքերը, հարկերը վճարելու ժամկետ է համարվում՝
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  268

1) անձնական օգտագործման այդ ապրանքների կորստի դեպքում՝ բացառությամբ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով անվերադարձ կորստի դեպքերի՝ այդ կորստի օրը, իսկ եթե այդ օրը սահմանված չէ, ապա անձնական օգտագործման ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու համար ներկայացված դիմումը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրը.
    2) անձնական օգտագործման այդ ապրանքներն այլ անձանց փոխանցելու դեպքում՝ այդ փոխանցման օրը, իսկ եթե այդ օրը սահմանված չէ, ապա անձնական օգտագործման ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու համար ներկայացված դիմումը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրը.
16. Սույն հոդվածի 15-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալու դեպքում մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման, ինչպես դա կարվեր, եթե իրականացվեր անձնական օգտագործման ապրանքների՝ ազատ շրջանառության համար բացթողում: Այդպիսի տրանսպորտային միջոցների հետ կապված մաքսատուրքերը, հարկերը հաշվարկելու համար կիրառվում են մաքսատուրքերը, հարկերը վճարելու ժամկետ հանդիսացող օրվա դրությամբ գործող մաքսատուրքերի, հարկերի դրույքաչափերը.
17. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել անձնական օգտագործման այն ապրանքների հետ կապված մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության առաջացման, դադարեցման և մաքսատուրքերը, հարկերը վճարելու ժամկետի վրա հասնելու հետ կապված այլ հանգամանքներ, որոնք տեղափոխվում են այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան այդ անդամ պետությունում մշտական բնակության տեղափոխվելու, փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ ստանալու մտադրություն ունեցող օտարերկրյա ֆիզիկական անձի կողմից.
18. Այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, այդ անդամ պետությունում մշտական բնակության տեղափոխվելու, փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ ստանալու մտադրություն ունեցող օտարերկրյա ֆիզիկական անձի կողմից տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ սույն Օրենսգրքի 103-րդ հոդվածի դրույթները չեն կիրառվում:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  268

19. Ոչ հավաստի հայտարարագրմամբ անձնական օգտագործման ապրանքները Միության մաքսային տարածքով անօրինականորեն տեղափոխելու դեպքում մաքսատուրքերը, հարկերը հաշվարկվում են սույն գլխին համապատասխան, բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքի: Ընդ որում, անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ փաստացի վճարված մաքսատուրքերի, հարկերի գումարները երկրորդ անգամ չեն վճարվում (բռնագանձվում), իսկ մաքսատուրքերի, հարկերի՝ ավել վճարված և (կամ) բռնագանձված գումարները ենթակա են վերադարձման՝ սույն Օրենսգրքին համապատասխան: Միության մաքսային տարածքով այն ապրանքների ներմուծման փաստերի հայտնաբերման դեպքում, որոնք ներմուծելիս ֆիզիկական անձի կողմից հայտագրվել են որպես անձնական օգտագործման ապրանքներ և բաց են թողնվել ազատ շրջանառության համար, սակայն այդ ներմուծման պահին դրանք, սույն գլխի դրույթներին համապատասխան, չեն դասվել անձնական օգտագործման ապրանքների շարքին, մաքսատուրքերը, հարկերը հաշվարկվում են սույն Օրենսգրքի II բաժնին համապատասխան: