FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  373

Վարչական փոխօգնությունը.
1. Վարչական փոխօգնություն ասելով ենթադրվում են մեկ անդամ պետության մաքսային մարմնի գործողությունները, որոնք իրականացվում են մեկ այլ անդամ պետության մաքսային մարմնի հանձնարարությամբ կամ նրա հետ համատեղ՝ մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի ու ակտերի պահպանումն ապահովելու, մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի ու ակտերի խախտումների կանխարգելման և կանխման նպատակով.
2. Մեկ անդամ պետության մաքսային մարմինն իրավունք ունի այլ անդամ պետության մաքսային մարմնին մաքսային հսկողության իրականացման մասին հանձնարարական ուղարկելու (այսուհետ սույն հոդվածում՝ հանձնարարական).
3. Հանձնարարական ուղարկելու համար հիմք են հանդիսանում`
    1) արտագնա մաքսային ստուգում անցկացնող մաքսային մարմնին ստուգման ենթարկվող անձի կողմից ներկայացված՝ այն անձանց մոտ առկա տեղեկությունների հավաստիությունը ստուգելու անհրաժեշտությունը, որոնք ապրանքների վերաբերյալ գործարքներով (գործառնություններով) կապված են ստուգման ենթարկվող անձի հետ, եթե այդպիսի անձինք ստեղծվել կամ գրանցվել են այլ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.
    2) սույն Օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան մաքսային հսկողության անցկացման անհրաժեշտությունը այն պետությունից բացի այլ անդամ պետության տարածքում գտնվող ապրանքների նկատմամբ, որի մաքսային մարմնի կողմից կատարվել է ապրանքների բացթողումը.
    3) մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի և ակտերի պահանջների հնարավոր խախտման մասին վկայող տեղեկատվության առկայությունը.
4. Հանձնարարականը ձևակերպվում է նամակի տեսքով, որը ստորագրվում է հանձնարարականն ուղարկող մաքսային մարմնի ղեկավարի (պետի), նրա կողմից լիազորված՝ մաքսային մարմնի ղեկավարի տեղակալի (պետի տեղակալի) կամ նրանց փոխարինող անձանց կողմից.
5. Հանձնարարականը պետք է պարունակի՝
    1) հանձնարարականն ուղարկող մաքսային մարմնի անվանումը և այն մաքսային մարմնի անվանումը, որին ուղարկվում է հանձնարարականը.
    2) սույն հոդվածին հղումը.
    3) հանգամանքների շարադրումը, որոնց առնչությամբ ուղարկվում է հանձնարարականը՝ նշելով մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի և ակտերի դրույթները.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  373

4) հանձնարարականն ուղարկելու հիմքերը՝ սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան.
    5) նշում մաքսային հսկողության անցկացումն ապահովող մաքսային հսկողության ձևերի և (կամ) միջոցների վերաբերյալ, որոնք անհրաժեշտ է կիրառել, մաքսային հսկողության անցկացման նպատակների վերաբերյալ, իսկ մաքսային ստուգում անցկացնելու մասին հանձնարարական ուղարկելիս՝ նաև նշում դրա առարկայի վերաբերյալ՝ սույն Օրենսգրքի 331-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան, և այն հարցերի ցանկի վերաբերյալ, որոնք անհրաժեշտ է քննարկել դրա անցկացման ընթացքում.
    6) այն ապրանքների, անձանց, փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների մասին տեղեկատվությունը, որոնց նկատմամբ պահանջվում է մաքսային հսկողություն անցկացնել, ինչպես նաև հանձնարարականի կատարման համար անհրաժեշտ այլ տեղեկատվություն.
6. Հանձնարարականին կցվում են այն հանգամանքներին առնչվող նյութերը, որոնց առնչությամբ ուղարկվում է հանձնարարականը, այդ թվում՝ այն փաստաթղթերի պատճենները, որոնց հղում է արվում հանձնարարականի տեքստում, և նշված հանգամանքներին առնչվող այլ փաստաթղթերի պատճենները.
7. Հանձնարարականը ենթակա է կատարման հանձնարարականը ստացած մաքսային մարմնի կողմից այն գրանցելու օրվանից 2 ամսվա ընթացքում՝ բացառությամբ սույն հոդվածում նշված դեպքերի.
8. Հանձնարարականը կատարելու ժամանակ մաքսային մարմինն իրավունք ունի՝
    1) դիմելու հանձնարարականն ուղարկած մաքսային մարմին՝ հանձնարարականը կատարելու համար անհրաժեշտ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու հարցմամբ.
    2) անցկացնելու այլ ձևերով մաքսային հսկողություն կամ կիրառելու մաքսային հսկողության անցկացումն ապահովող այլ միջոցներ՝ ի հավելումն հանձնարարականի մեջ նշված մաքսային հսկողության անցկացումն ապահովող մաքսային հսկողության ձևերի և (կամ) միջոցների.
    3) կիրառելու մաքսային հսկողության անցկացումն ապահովող մաքսային հսկողության այլ ձևեր և (կամ) միջոցներ, քան հանձնարարականի մեջ նշվածները, եթե հանձնարարականի մեջ նշված՝ մաքսային հսկողության անցկացումն ապահովող մաքսային հսկողության ձևերը և (կամ) միջոցները հնարավոր չէ կիրառել հանձնարարականը ստացած մաքսային մարմնից անկախ պատճառներով.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  373

4) երկարաձգելու հանձնարարականի կատարման ժամկետը՝ սույն Օրենսգրքով նախատեսված մաքսային հսկողության առանձին ձևերի անցկացման ժամկետի սահմաններում՝ հանձնարարականն ուղարկած մաքսային մարմնին գրավոր ծանուցելով այդպիսի երկարաձգման պատճառների մասին.
9. Սույն հոդվածի 8-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան հարցումն ուղարկելու դեպքում հանձնարարականի կատարման ժամկետը կասեցվում է հարցումն ուղարկելու օրվանից և վերսկսվում է պահանջված տեղեկատվությունը ստանալու օրվանից.
10. Հանձնարարականի կատարման արդյունքներով մաքսային մարմինը տեղեկատվությունն է ուղարկում անցկացված մաքսային հսկողության արդյունքների մասին՝ կցելով մաքսային հսկողության արդյունքներով ձևակերպված մաքսային փաստաթղթերի իր կողմից հաստատված պատճենները և հանձնարարականը կատարելու ընթացքում ստացված այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների պատճենները.
11. Մաքսային մարմինը հանձնարարականի կատարումը մերժում է հետևյալ դեպքերում՝
    1) հանձնարարականը չի համապատասխանում սույն հոդվածի 5-րդ կետում նշված պահանջներին.
    2) սույն հոդվածի 8-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան հարցված տեղեկատվությունը չի ստացվել այդ հարցումն ուղարկելու օրվանից 2 ամսվա ընթացքում.
    3) հանձնարարականի կատարումը կարող է վնաս հասցնել անդամ պետության ազգային անվտանգությանը, հակասում է այն անդամ պետության օրենսդրությանը, որի մաքսային մարմին ուղարկվել է հանձնարարականը, կամ երրորդ կողմի հետ այդ անդամ պետության միջազգային պայմանագրերին.
    4) հանձնարարականը չի կարող կատարվել այն մաքսային մարմնից անկախ պատճառներով, որին ուղարկվել է հանձնարարականը.
12. Մաքսային մարմինը հանձնարարականն ուղարկած մաքսային մարմնին ծանուցում է հանձնարարականի կատարումը մերժելու պատճառների մասին.
13. Սույն հոդվածին համապատասխան հանձնարարականների ուղարկումը և կատարման ապահովումն իրականացվում են Հանձնաժողովի կողմից սահմանվող մաքսային մարմինների կողմից: