Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 235 Տեղեկությունների տրամադրումը. 1. Կառավարության սահմանած կարգով` 1) անշարժ գույքի կադաստր վարող մարմինը գնահատման կամ վերագնահատման հարկային տարվա հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված ու գնահատված (վերագնահատված)` անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի ու դրանց գնահատումների (վերագնահատումների) վերաբերյալ ամփոփ տեղեկությունները մինչև գնահատման (վերագնահատման) հարկային տարվա սեպտեմբերի 1-ը ներառյալ ներկայացնում է հաշվառող մարմիններին. 2) անշարժ գույքի կադաստր վարող մարմինը մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը ներառյալ նախորդ ամսվա ընթացքում անշարժ գույքի սեփականատերերի, ինչպես նաև անշարժ գույքի հաշվառման ու գնահատման տվյալների փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները ներկայացնում է հաշվառող մարմիններին. 3) հարկային մարմինն իր գործառույթների իրականացման ընթացքում կարող է համապատասխան հաշվառող մարմիններից տեղեկատվություն ստանալ անշարժ գույքի հարկի հաշվարկված գումարների վերաբերյալ. 4) հաշվառող մարմինները մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը ներառյալ Օրենսգրքի 228-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված նախորդ գնահատման տարվա հուլիսի 1-ի դրությամբ գրանցված տվյալների համեմատությամբ` նախորդ ամսվա ընթացքում նոր առաջացած և (կամ) փոփոխություններ կրած հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի ընթացիկ հաշվառման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները ներկայացնում են անշարժ գույքի կադաստր վարող մարմին. 5) անշարժ գույքի կադաստր վարող մարմինը մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը ներառյալ նախորդ ամսվա ընթացքում անշարժ գույքի լիզինգառուների, ինչպես նաև լիզինգի առարկա հանդիսացող անշարժ գույքի հաշվառման ու գնահատման տվյալների փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները ներկայացնում է հաշվառող մարմիններին. 2. Անշարժ գույքի հարկ վճարողները անշարժ գույքի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ կարող են ստանալ Օրենսգրքի 226-րդ հոդվածով սահմանված լիազոր մարմիններից: |