Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 385 Դրամարկղային գործառնությունների իրականացումը. 1. Դրամարկղային գործառնություններն իրականացվում են դրամարկղի և (կամ) հաշվետու անձանց միջոցով. 2. Դրամարկղային գործառնությունները գրանցվում են էլեկտրոնային եղանակով վարվող դրամարկղային գրքում: Դրամարկղային գործառնությունների իրականացման, դրանց փաստաթղթավորման, դրամարկղային գրքի գրանցման և դրամարկղային գրքի վարման կարգը սահմանում է Կառավարությունը. 3. Բանկային հաշիվներից ելքագրված կանխիկ գումարի մուտքագրումը կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ դրամարկղ կատարվում է մինչև կանխիկ գումարը բանկային հաշվից հանելու օրվան հաջորդող աշխատանքային օրը: Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ դրամարկղից ելքագրված կանխիկ գումարի մուտքագրումը կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ բանկային հաշիվներ կատարվում է մինչև կանխիկ գումարը դրամարկղից հանելու օրվան հաջորդող աշխատանքային օրը: |