FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

article  15

Պետական հատուկ նշանակության ջրային համակարգերի ցանկը և դրանց պահպանման ծախսերի հաշվարկումն ու փոխհատուցումը.
1. Պետական հատուկ նշանակության ջրային համակարգերի պահպանման ծախսերը հաշվարկվում և ամրագրվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում կամ փոխհատուցվում են երաշխավորված ֆինանսական աղբյուրից: Ջրային համակարգը օգտագործող անձի կողմից իրացված ջրերի դիմաց վճարումներից կազմավորված հասույթի այն մասը, որը նախատեսվում է պետական հատուկ նշանակության ջրային համակարգերի պահպանման համար, փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.
2. Պետական հատուկ նշանակության ջրային համակարգերն են`
    1) Որոտան-Արփա-Սևան հիդրոհամալիրը (Արփա-Սևան և Որոտան-Արփա թունելները, Կեչուտի ջրամբարը և Էլեգիսի հիդրոհանգույցը).
    2) Ախուրյանի ջրամբարը.
    3) «Արփի-Լիճ» ջրամբարը.
    4) Ազատի ջրամբարը.
    5) Ապարանի ջրամբարը.
    6) Ջողազի ջրամբարը.
    7) Սպանդարյանի ջրամբարը.
    8) Տոլորսի ջրամբարը.
    9) Մանթաշի ջրամբարը.
    10) Հեր-Հերի ջրամբարը.
    11) Հախումի ջրամբարը.
    12) Տավուշի ջրամբարը.
    13) Հալավարի ջրամբարը.
    14) Սևաբերդի ջրամբարը.
    15) Դավիթ-Բեկի ջրամբարը.
    16) Այգեձորի ջրամբարը.
    17) Կառնուտի ջրամբարը.
    18) Վարդաքարի ջրամբարը.
    19) Սառնաղբյուրի ջրամբարը.
    20) Թավշուտի ջրամբարը.
    21) Զանգակատան ջրամբարը.
    22) Երևանի ջրամբարը.
    23) Գեղիի ջրամբարը.
    24) Մարմարիկի ջրամբարը (կառուցվող).
    25) Առինջի հեղեղակարգավորիչը` Գետառ հեղեղատարով.
    26) ջրամատակարարման օրվա կարգավորման ջրամբարները.
    27) Արաքս գետի վրա Կարա-Կալայի հիդրոհանգույցը.
    28) ջրամատակարարման նպատակով օգտագործվող հատուկ, պետության կողմից պահպանվող ստորգետնյա և այլ ջրառ կառուցվածքները.
    29) Արաքս գետի ափապաշտպան կառուցվածքները.
    30) ոռոգման և էներգետիկ նշանակության 5,0 մ-3/վրկ-ում և ավելի թողունակությամբ ջրանցքները: