FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  44.3

Պարտապանի գույքի վրա որպես հայցի ապահովում արգելանք դնելը.
1. Եթե այլ բան նախատեսված չէ կատարողական թերթով, ապա, որպես հայցի ապահովում, հայցագնի չափով արգելանք է դրվում պարտապանին պատկանող՝ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված գույքի վրա.
2. Պարտապանի գույքի վրա որպես հայցի ապահովում արգելանքը դրվում է հետևյալ հերթականությամբ.
    1) պարտապան իրավաբանական անձի պարագայում`
    ա. անշարժ գույք,
    բ. արտադրության մեջ անմիջականորեն չներգրավված հիմնական միջոցներ,
    գ. անավարտ արտադրանք, այդ թվում` հումք, նյութեր, կիսաֆաբրիկատներ,
    դ. պատրաստի արտադրանք,
    ե. շարժական գույք.
    2) պարտապան ֆիզիկական անձի պարագայում`
    ա. անշարժ գույք,
    բ. շարժական գույք.
3. Պարտապանի մոտ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված գույքի բացակայության կամ անբավարարության դեպքում արգելանքը դրվում է պարտապանին պատկանող դրամական միջոցների վրա.
4. Նախորդ հերթի գույքի արժեքը հայցագնի չափին հավասար լինելու կամ գերազանցելու դեպքում հարկադիր կատարողը որոշում է կայացնում հաջորդ հերթի գույքն արգելանքից հանելու և կատարողական վարույթն ավարտելու մասին.
5. Անշարժ գույքի վրա արգելանք չի դրվում, եթե հայցագինը չի գերազանցում 200.000 դրամը, ինչպես նաև եթե անշարժ գույքը, անկախ հայցագնի չափից, պարտապան ֆիզիկական անձի միակ բնակարանն է, բացառությամբ այն դեպքի, երբ պարտապանի այլ գույքի արժեքը պակաս է հայցագնի չափից.
6. Պարտապանը, որի գույքի, այդ թվում` դրամական միջոցների վրա, որպես հայցի ապահովում, հայցագնի չափով արգելանք է կիրառվել, կարող է միջնորդություն ներկայացնել հարկադիր կատարողին արգելանքն այլ գույքի վրա դնելու կամ հայցագնի չափը գերազանցող գույքը արգելանքից հանելու մասին` կցելով այլ գույքի կամ արգելադրված գույքի լիկվիդացիոն արժեքի` հայցագնի չափը գերազանցելու վերաբերյալ գնահատման եզրակացությունը և միջնորդությունն ու գույքի գնահատման եզրակացությունը պարտատիրոջ կողմից ստանալը հավաստող փաստաթուղթ.
7. Գույքի գնահատման եզրակացության մեջ նշված գույքի արժեքի հետ համաձայն չլինելու դեպքում պահանջատերը միջնորդությունն ստանալուց հետո` հնգօրյա ժամկետում, կարող է եզրակացության արժանահավատության վերաբերյալ առարկություններ ներկայացնել հարկադիր կատարողին:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  44.3

8. Հարկադիր կատարողն առարկություններն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, գնահատման եզրակացության արժանահավատությունն ստուգելու նպատակով որոշում է կայացնում փորձաքննություն նշանակելու մասին.
9. Եթե փորձաքննության արդյունքներով հաստատվում է առաջարկվող կամ արգելադրված գույքի հայցագնից պակաս լիկվիդացիոն արժեք ունենալու հանգամանքը, ապա պարտապանի միջնորդությունը մերժվում է, և կատարողական վարույթն ավարտվում է.
10. Եթե պարտապանի միջնորդության մեջ նշված գույքի լիկվիդացիոն արժեքը համապատասխանում կամ գերազանցում է հայցագնի չափին, ապա հարկադիր կատարողը որոշում է կայացնում արգելանքը միջնորդությամբ նշված գույքի վրա դնելու, նախկինում արգելադրված կամ հայցագնի չափը գերազանցող գույքն արգելանքից հանելու և կատարողական վարույթն ավարտելու մասին.
11. Արգելանքը դրամական միջոց չհամարվող գույքի վրա դրված լինելու դեպքում պարտապանը կարող է միջնորդություն ներկայացնել հարկադիր կատարողին արգելանքն իր անունով բացված բանկային կամ ավանդային հաշվում առկա դրամական միջոցների վրա դնելու վերաբերյալ` պայմանով, որ դրանց չափը պակաս չէ հայցագնի չափից, ինչպես նաև հայցագնի չափով գումարը մուծել հարկադիր կատարման դեպոզիտ հաշվին.
12. Պարտապանի անվամբ բացված բանկային կամ ավանդային հաշվում առկա դրամական միջոցների վրա հայցագնի չափով արգելանք դրվելու կամ հարկադիր կատարման դեպոզիտ հաշվին հայցագնի չափով պարտապանի կողմից գումար մուծված լինելու դեպքում հարկադիր կատարողը որոշում է կայացնում նախկինում արգելադրված գույքն արգելանքից հանելու և կատարողական վարույթն ավարտելու մասին.
13. Վարչական մարմնի կողմից ներկայացված` արգելանք դնելու մասին որոշումը և վճռի կատարման ապահովման վերաբերյալ կատարողական թերթը կատարվում են սույն հոդվածով սահմանված կարգով.
14. Հայցի ապահովմանը և վճռի կատարման ապահովմանը, ինչպես նաև վարչական մարմնի կողմից ներկայացված` արգելանք դնելու մասին որոշման կատարմանն ուղղված կատարողական վարույթները ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներ են: