Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 99 Ալիմենտ վճարելու պարտավոր անձի՝ աշխատանքի վայրը փոխելու մասին հաղորդելու պարտականությունը. 1. Դատարանի վճռի կամ ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության հիման վրա ալիմենտի պահում կատարող կազմակերպության վարչակազմը պարտավոր է եռօրյա ժամկետում ալիմենտ բռնագանձելու մասին վճռի կատարման վայրի դատական ակտերի հարկադիր կատարողին և ալիմենտ ստացողին հաղորդել ալիմենտ վճարելու պարտավոր անձի աշխատանքից ազատվելու, ինչպես նաև նրա աշխատանքի նոր վայրի կամ բնակության վայրի մասին, եթե դրանք իրեն հայտնի են. 2. Ալիմենտ վճարելու պարտավոր անձը պետք է սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետում դատական ակտերի հարկադիր կատարողին և ալիմենտ ստացողին հաղորդի աշխատանքի վայրի կամ բնակության վայրի փոփոխման մասին, իսկ երեխաներին ալիմենտ վճարելիս՝ նաև լրացուցիչ վաստակ և (կամ) այլ եկամուտ ունենալու մասին. 3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված տեղեկություններն անհարգելի պատճառով չհաղորդելու դեպքում դրանում մեղավոր անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով։ |