FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  64

Ապացույցներ պահանջելը.
1. Գործին մասնակցող անձը կարող է գործին մասնակցող այլ անձից ապացույց պահանջելու միջնորդությամբ դիմել գործը քննող առաջին ատյանի դատարան.
2. Գործին մասնակցող անձը, որին օրենքով սահմանված ժամկետում չի տրամադրվել համապատասխան ապացույցը, կամ այդ ապացույցի տրամադրումն առանց դատարանի որոշման արգելված է օրենքով, կարող է գործին մասնակից չհանդիսացող անձից այդ ապացույցը պահանջելու միջնորդությամբ դիմել առաջին ատյանի դատարան.
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված միջնորդության մեջ պետք է նշվեն համապատասխան ապացույցը, գործի համար նշանակություն ունեցող այն փաստերը, որոնք կարող են հաստատվել այդ ապացույցով, ինչպես նաև ապացույցի գտնվելու վայրը, եթե այն հայտնի է, իսկ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում՝ նաև այդ ապացույցն ինքնուրույն ձեռք բերելու անհնարինության փաստը հաստատող հիմնավորումը.
4. Ապացույցներ պահանջելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու դեպքում առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացույցը պահանջելու մասին որոշում, որում նշվում են`
    1) քաղաքացիական գործի համարը և գործին մասնակցող անձանց համապատասխանաբար անունը, ազգանունը, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դեպքում՝ նաև հայրանունը (այսուհետ՝ անուն) կամ անվանումը,
    2) այն ապացույցները, որոնք պետք է ներկայացվեն դատարան,
    3) ապացույցները ներկայացնելու ժամկետը, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև ներկայացման կարգը,
    4) դատարանի որոշումը չկատարելու համար սույն հոդվածով նախատեսված հետևանքների մասին պարզաբանում.
4.1. Դատարանը կարող է ապացույց պահանջելու մասին միջնորդությունը բավարարել առանց ապացույց պահանջելու մասին առանձին ակտի ձևով որոշման կայացման, եթե դատարանը պահանջվող տեղեկատվությունը կարող է ստանալ սույն օրենսգրքի 64.1-ին հոդվածով սահմանված կարգով:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  64

5. Առաջին ատյանի դատարանի սահմանած ժամկետում ապացույց պահանջելու մասին որոշումը կատարելու անհնարինության դեպքում պահանջի հասցեատերը գրավոր դիմում է առաջին ատյանի դատարան` հայցելով կատարման նոր ժամկետ՝ նշելով առաջին ատյանի դատարանի սահմանած ժամկետում որոշման կատարման անհնարինության պատճառները: Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով գործին մասնակցող անձանց կարծիքը, կարող է սահմանել որոշման կատարման նոր ժամկետ.
6. Ապացույց պահանջելու մասին որոշումը կատարելու անհնարինության դեպքում պահանջի հասցեատերը գրավոր դիմում է առաջին ատյանի դատարան` հայտնելով որոշման կատարման անհնարինության մասին` նշելով անհնարինության պատճառները։ Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով գործին մասնակցող անձանց կարծիքը, կարող է հարգելի ճանաչել ապացույցը չներկայացնելու պատճառները.
7. Ապացույց պահանջելու մասին որոշումը կատարելու համար նոր ժամկետ չսահմանելու կամ ապացույցը չներկայացնելու պատճառները հարգելի չճանաչելու դեպքում առաջին ատյանի դատարանը ապացույց պահանջելու մասին որոշման հարկադիր կատարման դիմումն անհապաղ ուղարկում է հարկադիր կատարման, իսկ այդ անձի նկատմամբ նշանակում է տուգանք.
8. Ապացույց պահանջելու մասին որոշումը կատարվում է անհապաղ` «Կատարողական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: