FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  255

Անգործունակ ճանաչված քաղաքացուն գործունակ ճանաչելը և քաղաքացու գործունակության սահմանափակումը վերացնելը.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված դեպքերում դատարանն անգործունակ ճանաչված քաղաքացու, նրա խնամակալի, ընտանիքի անդամի կամ հոգեբուժական կազմակերպության դիմումով դատահոգեբուժական փորձաքննության համապատասխան եզրակացության հիման վրա վճիռ է կայացնում քաղաքացուն գործունակ ճանաչելու մասին: Դատարանի եզրափակիչ դատական ակտի հիման վրա վերացվում է քաղաքացու նկատմամբ սահմանված խնամակալությունը.
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված դեպքերում դատարանը քաղաքացու, նրա հոգաբարձուի կամ ընտանիքի անդամի դիմումով վճիռ է կայացնում քաղաքացու գործունակության սահմանափակումը վերացնելու մասին: Դատարանի եզրափակիչ դատական ակտի հիման վրա վերացվում է քաղաքացու նկատմամբ սահմանված հոգաբարձությունը: