Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 548 Հանցավոր գործողությունները գերության մեջ գտնվող զինծառայողի կողմից. 1. Գերության մեջ գտնվող զինծառայողի կողմից ռազմական նշանակություն ունեցող աշխատանքներին կամ այնպիսի այլ միջոցառումների կամովին մասնակցելը, որոնք ակնհայտորեն կարող են վնաս պատճառել Հայաստանի Հանրապետությանը կամ նրա դաշնակից պետություններին, եթե բացակայում են սույն օրենսգրքի 418-րդ հոդվածով նախատեսված հանցանքի հատկանիշները՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով. 2. Գերության մեջ գտնվող զինծառայողի կողմից շահադիտական դրդումներով կամ իր նկատմամբ հակառակորդի ներողամիտ վերաբերմունքն ապահովելու նպատակով այնպիսի գործողություն կատարելը, որն ուղղված է մյուս ռազմագերիների իրավունքների կամ օրինական շահերի դեմ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով. 3. Գերության մեջ գտնվող զինծառայողի կողմից մյուս ռազմագերիների նկատմամբ բռնություն գործադրելը կամ ավագի դիրքում գտնվող ռազմագերու կողմից նրանց հետ դաժանորեն վարվելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով: |