Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 1 Օրենքի կարգավորման առարկան. 1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման և գործարկման հետ կապված հարաբերությունները՝ սահմանելով ապահովագրված անձանց, առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներգրավված իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը, ապահովագրական փաթեթի ծառայությունները, ապահովագրավճարի չափը և դրա վճարման կարգը, պայմանները, չապահովագրված անձանց բժշկական օգնության և սպասարկման տրամադրման երաշխիքները, առողջության համընդհանուր ապահովագրության ռեգիստրի գործունեությանը ներկայացվող պահանջները, առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի ստեղծման կարգը և գործառույթների շրջանակը, առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում իրավասու պետական մարմինների լիազորությունները, ապահովագրված անձանց կողմից ներկայացվող բողոքների քննության և լուծման կարգը, ինչպես նաև կարգավորում է առողջության համընդհանուր ապահովագրության հետ կապված այլ հարաբերություններ. 2. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և սույն օրենքի նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը. 3. Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության շրջանակներում տուժողի առողջությանը պատճառված վնասների հետ կապված ծախսերը հատուցվում են ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն և սույն օրենքով ենթակա չեն հատուցման: |