FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  78

Դատապարտյալին առանձին պահելը.
1. Դատապարտյալն իր դիմումի համաձայն կամ քրեակատարողական հիմնարկի պետի նախաձեռնությամբ կարող է պահվել առանձին՝ պաշտպանական նպատակով՝ իր, իսկ կանխարգելիչ նպատակով՝ այլ անձանց կամ քրեակատարողական հիմնարկի անվտանգությանն ու ապահովությանն սպառնացող վտանգի դեպքում.
2. Կանխարգելիչ նպատակով դատապարտյալը պահվում է առանձին, եթե առկա են այնպիսի տվյալներ կամ փաստեր, որոնք ողջամտորեն հիմք են տալիս ենթադրելու, որ դատապարտյալը կարող է՝
    1) վտանգ ներկայացնել հիմնարկում աշխատող, այնտեղ պատիժ կրող կամ այցելող անձանց համար.
    2) իր միջոցներով կամ արտաքին օժանդակությամբ դիմել փախուստի.
3. Եթե պաշտպանական նպատակով առանձին պահելու համար դատապարտյալը դիմում է քրեակատարողական հիմնարկի պետին, ապա դիմումում պետք է ներկայացնի իր անվտանգությանն ու ապահովությանն սպառնացող վտանգի վերաբերյալ տեղեկություններ: Դիմումն անհապաղ, բայց ոչ ուշ, քան այն ստանալու պահից երկու ժամվա ընթացքում մերժվում կամ բավարարվում է քրեակատարողական հիմնարկի պետի պատճառաբանված որոշմամբ.
4. Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վտանգը հայտնաբերվելուց հետո՝ անհապաղ, բայց ոչ ուշ, քան երկու ժամվա ընթացքում, քրեակատարողական հիմնարկի պետը կայացնում է դատապարտյալին առանձին պահելու մասին պատճառաբանված որոշում, որը պետք է պարունակի դատապարտյալին պաշտպանական կամ կանխարգելիչ նպատակով առանձին պահելու հիմք հանդիսացող՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վտանգի վերաբերյալ տվյալներ և դատապարտյալի դիրքորոշումը՝ իրեն առանձին պահելու վերաբերյալ: Որոշում կայացնելու պահին դատապարտյալի դիրքորոշումը ճշտելու անհնարինության դեպքում այն արձանագրվում է առաջին հնարավորության դեպքում և կցվում որոշմանը: Դատապարտյալը, ներքին կանոնակարգով սահմանված կարգով, անհապաղ տեղեկացվում է կայացված որոշման մասին.
5. Առանձին պահելու վերաբերյալ դատապարտյալի դիմումն ստանալուց կամ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վտանգը հայտնաբերելուց հետո՝ անհապաղ, քրեակատարողական հիմնարկի վարչակազմն անձին առանձնացնում է տվյալ քրեակատարողական հիմնարկի անվտանգ գոտում մինչև համապատասխան որոշման կայացումը:
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  78

6. Առանձին պահվելու դեպքում դատապարտյալը նվազագույնն իրավունք ունի՝
    1) առողջության պահպանման, այդ թվում՝ բավարար սնունդ, բժշկական օգնություն, հոգեբանական, հոգեթերապևտիկ աջակցություն ստանալու.
    2) ամենօրյա մեկ ժամ զբոսանքի և մարմնամարզության.
    3) գրականությունից օգտվելու.
    4) մարդկային արդյունավետ շփումների, ընտանիքի և արտաքին աշխարհի հետ կապի պահպանման.
7. Սույն հոդվածի 6-րդ մասով չնախատեսված՝ դատապարտյալի մյուս իրավունքները կարող են սահմանափակվել միայն այնքանով, որքանով դրանց սահմանափակումն անմիջականորեն պայմանավորված է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վտանգի չեզոքացմամբ կամ վերացմամբ, և եթե այլ միջոցներով ողջամտորեն հնարավոր չէ չեզոքացնել կամ վերացնել այն: Յուրաքանչյուր սահմանափակում կիրառելիս պատճառաբանված որոշմամբ պետք է հիմնավորվեն պատճառական կապը նշված վտանգի չեզոքացման կամ վերացման և կիրառվող սահմանափակման միջև, ինչպես նաև սահմանափակում կիրառելու բացառիկ անհրաժեշտությունը.
8. Դատապարտյալն առանձին պահվում է այլ դատապարտյալների պահման պայմաններին հավասար պայմաններում: Առանձին պահելը չպետք է ունենա պատժիչ բնույթ, այն պետք է կիրառվի անհրաժեշտ ամենակարճ ժամանակահատվածով և միայն այն դեպքում, երբ այլ միջոցներով հնարավոր չէ ողջամտորեն չեզոքացնել կամ վերացնել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վտանգը։ Դատապարտյալին առանձին պահելու ժամանակահատվածում քրեակատարողական հիմնարկի վարչակազմը միջոցներ է ձեռնարկում դրա համար հիմք հանդիսացող հանգամանքների չեզոքացման կամ վերացման և դատապարտյալի իրավունքների իրականացումն ապահովելու ուղղությամբ.
9. Դատապարտյալին առանձնացնելուց անմիջապես հետո նրան այցելում է քրեակատարողական հիմնարկում տեղակայված բժշկական ստորաբաժանման բժիշկը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ հերթապահություն իրականացնող միջին բուժանձնակազմի ներկայացուցիչը՝ այդ մասին գրառում կատարելով անձի ամբուլատոր բժշկական քարտում: Կանխարգելիչ նպատակով առանձին պահվող դատապարտյալին առանձնացնելուց հետո՝ երեք ժամվա ընթացքում, պարբերաբար այցելում է նաև պատասխանատու հերթապահը:
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  78

10. Առանձին պահվող դատապարտյալին ամեն օր այցելում են քրեակատարողական հիմնարկի պետը, ինչպես նաև հոգեբանը և քրեակատարողական հիմնարկում տեղակայված բժշկական ստորաբաժանման բժիշկը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ հերթապահություն իրականացնող միջին բուժանձնակազմի ներկայացուցիչը` այդ մասին գրառում կատարելով անձի համապատասխան անհատական և ամբուլատոր բժշկական քարտերում: Այն դեպքում, երբ բժշկական ստորաբաժանման համապատասխան ներկայացուցիչը գտնում է, որ դատապարտյալին առանձին պահելը լրջորեն սպառնում է վերջինիս առողջությանը, ապա այդ մասին անհապաղ հայտնում է քրեակատարողական հիմնարկի պետին, որը պարտավոր է վերանայել դատապարտյալին առանձին պահելու որոշումը.
11. Պաշտպանական նպատակով առանձին պահելու դեպքում կայացված որոշումը ենթակա է վերանայման պարբերաբար, սակայն ոչ ուշ, քան առանձնացվելուց հետո՝ յուրաքանչյուր հինգերորդ օրը: Եթե վերանայման արդյունքով հաստատվում է անձին դեռևս առանձին պահելու անհրաժեշտությունը, ապա քրեակատարողական հիմնարկի պետը դրա վերաբերյալ կայացնում է պատճառաբանված որոշում՝ հիմնավորելով անձին առանձին պահելու անհրաժեշտության շարունակականությունը և այլ միջոցներով անձի անվտանգության ապահովման անհնարինությունը.
12. Եթե կանխարգելիչ նպատակով դատապարտյալին անհրաժեշտ է առանձին պահել 24 ժամից ավելի ժամկետով, ապա առանձին պահելու վերաբերյալ կայացված որոշումը ենթակա է վերանայման անձին առանձնացնելուց 24 ժամ հետո: Այն դեպքերում, երբ առանձին պահելու հիմքը չի վերացել, ապա անձը շարունակում է պահվել առանձին՝ քրեակատարողական հիմնարկի պետի պատճառաբանված որոշմամբ: Այս դեպքում անձին առանձին պահելու որոշումը պետք է կրկին վերանայվի սկզբնական որոշման կայացումից մեկ ամիս անց, իսկ հետագայում՝ պարբերաբար, սակայն ոչ ուշ, քան երեք ամիսը մեկ անգամ՝ յուրաքանչյուր դեպքում համապատասխան որոշմամբ հիմնավորելով վտանգի առկայության շարունակականությունը և այն այլ միջոցներով չեզոքացնելու անհնարինությունը:
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  78

13. Սույն հոդվածի 11-րդ կամ 12-րդ մասով սահմանված կարգով առանձին պահելը վերանայելու յուրաքանչյուր դեպքում որոշում կայացնելիս հաշվի է առնվում քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների, օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների դիրքորոշումը: Կայացվող որոշումը պետք է պարունակի նաև առանձին պահվող դատապարտյալի դիրքորոշումը՝ կայացվող որոշման վերաբերյալ.
14. Քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ դատապարտյալին առանձին պահելը դադարեցվում է, եթե վերացել կամ չեզոքացվել է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վտանգը: Որոշումը կայացնելիս հաշվի է առնվում քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների, օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների դիրքորոշումը: Որոշումը պետք է պարունակի նաև առանձին պահվող դատապարտյալի դիրքորոշումը՝ կայացվող որոշման վերաբերյալ.
15. Սույն հոդվածով սահմանված կարգավորումները չեն տարածվում անձին բժշկական անհրաժեշտությունից ելնելով առանձին պահելու դեպքերի վրա: