Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 461 Համաձայնության մասին արձանագրությունն ստանալուց հետո դատարանի գործողությունները. 1. Համաձայնության մասին արձանագրությունն ընդունելուց հետո դատարանը որոշում է կայացնում լրացուցիչ դատալսումներ անցկացնելու մասին. 2. Դատարանը չի ընդունում համաձայնության մասին արձանագրությունը և ընդհանուր կարգով շարունակում է նախնական դատալսումները, եթե, կողմերի բանակցությունների ընթացքում ծանոթանալով քրեական գործին, հանգել է հետևության, որ` 1) մեղադրյալին մեղսագրվող արարքն ակնհայտորեն կատարվել է մեղադրյալ չհանդիսացող այլ անձի կողմից կամ նրա մասնակցությամբ. 2) մեղադրյալին մեղսագրված արարքին տրված իրավական գնահատականն ակնհայտորեն չի համապատասխանում մեղադրանքի փաստական հանգամանքներին. 3. Դատարանը չի ընդունում համաձայնության մասին արձանագրությունը և սահմանում է նոր արձանագրություն կազմելու և դատարան ներկայացնելու առավելագույնը տասնհինգօրյա ժամկետ, եթե այն չի համապատասխանում սույն օրենսգրքի 460-րդ հոդվածով սահմանված պահանջներին, ինչպես նաև եթե համաձայնեցված պատիժը կամ բռնագրավման ենթակա գույքը կամ դրա չափն անօրինական է: Եթե դատարանի սահմանած ժամկետում կողմերը չեն ներկայացնում համաձայնության մասին պատշաճ արձանագրություն, ապա դատարանն ընդհանուր կարգով շարունակում է նախնական դատալսումները: |