FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  135

Ընկերության ինքնալուծարումը.
1. Ընկերության ընդհանուր ժողովն իրավունք ունի որոշում կայացնելու Ընկերության լուծարման մասին, եթե Ընկերությունը փոխանցել է իր ապահովագրական պորտֆելն ամբողջությամբ, կատարել է ապահովագրության պայմանագրերից բխող բոլոր պարտավորությունները և ունի բավարար միջոցներ բոլոր այլ պարտատերերի պահանջները բավարարելու համար.
2. Ընդհանուր ժողովի կողմից Ընկերության լուծարման նախնական համաձայնություն ստանալու համար Կենտրոնական բանկին դիմելու մասին որոշման կայացման համար խորհուրդն ընդհանուր ժողով է ներկայացնում Ընկերության ընթացիկ տարվա ֆինանսական վիճակի մասին հաշվետվություն, ինչպես նաև պարտատերերի պահանջների բավարարմանն ուղղված միջոցների առկայությունը հավաստող և պարտատերերի պահանջների բավարարման համար անհրաժեշտ ժամկետները նախատեսող տեղեկանք.
3. Ընդհանուր ժողովի որոշմամբ Ընկերության լուծարման նպատակով ընդհանուր ժողովի կողմից նախնական համաձայնություն ստանալու համար Կենտրոնական բանկին դիմելու մասին որոշման հիման վրա Ընկերությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում Ընկերության լուծարման նախնական համաձայնություն ստանալու դիմում՝ կցելով լուծարումը հիմնավորող փաստաթղթեր և տեղեկություններ, որոնց ցանկը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով.
4. Կենտրոնական բանկի խորհուրդը 90-օրյա ժամկետում քննարկում է Ընկերության լուծարման նախնական համաձայնություն ստանալու դիմումը և որոշում ընդունում դիմումը բավարարելու կամ մերժելու մասին.
5. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է մերժել Ընկերության լուծարման նախնական համաձայնություն ստանալու դիմումը, եթե Կենտրոնական բանկի խորհրդի հիմնավորված կարծիքով լուծարումը կարող է վտանգել ապահովադիրների իրավունքները և օրինական շահերը կամ հանգեցնել ֆինանսական համակարգի ապակայունացմանը.
6. Կենտրոնական բանկի խորհրդի կողմից Ընկերությանը լուծարման նախնական համաձայնություն տալու դեպքում Ընկերությունը միջոցներ է ձեռնարկում իր ապահովագրական պորտֆելն ամբողջությամբ փոխանցելու և ապահովագրական գործունեությունից բխող իր բոլոր պարտավորությունները պատշաճ կերպով կատարելու ուղղությամբ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  135

7. Ապահովագրական պորտֆելն ամբողջությամբ փոխանցելուց և ապահովագրական գործունեությունից բխող իր բոլոր պարտավորությունները պատշաճ կերպով կատարելուց հետո միայն ընդհանուր ժողովը կարող է լուծարման մասին որոշում ընդունել.
8. Լուծարման մասին որոշման ընդունումից հետո Ընկերությունը եռօրյա ժամկետում Կենտրոնական բանկ է ներկայացնում լուծարման թույլտվություն ստանալու դիմում՝ կցելով լուծարումը հիմնավորող փաստաթղթեր և տեղեկություններ, որոնց ցանկը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով.
9. Կենտրոնական բանկի խորհուրդը 30-օրյա ժամկետում քննարկում է Ընկերության լուծարման թույլտվություն ստանալու դիմումը և որոշում ընդունում դիմումը բավարարելու կամ մերժելու մասին.
10. Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի մերժելու լուծարման թույլտվություն ստանալու դիմումը, եթե առկա են ապահովագրական գործունեությունից բխող պարտավորություններ, կամ Ընկերությունն ի վիճակի չի լինի բավարարել իր այլ պարտատերերի պահանջները.
11. Կենտրոնական բանկի խորհուրդը լուծարման թույլտվություն տալու դեպքում ընդունում է նաև Ընկերության ապահովագրական գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում: