FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  11

Տեխնիկական անվտանգության փորձաքննությունը.
1. Տեխնիկական անվտանգության փորձաքննություն կարող են իրականացնել Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված և լիազոր մարմնի կողմից հաշվառված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` հավատարմագրված անձ).
2. Տեխնիկական անվտանգության փորձաքննությունն իրականացվում է արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձի հետ կնքված պայմանագրի հիման վրա` պայմանագրով նախատեսված ժամկետներում` պահպանելով տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրությամբ սահմանված պայմանների կատարումը.
3. Տեխնիկական անվտանգության փորձաքննության արդյունքում կազմվում է փորձագիտական եզրակացություն: Փորձագետը (փորձագիտական խումբը) պատասխանատվություն է կրում իր կազմած փորձագիտական եզրակացության հավաստիության համար.
4. Մինչև փորձագիտական եզրակացություն կազմելը փորձագետի և արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձի միջև կարող է կազմվել տեխնիկական անվտանգության փորձաքննության ընթացքում բացահայտված խախտումների վերացմանն ուղղված միջոցառումների ծրագիր այն դեպքում, եթե բացահայտված թերություններն իրենց բնույթով տվյալ պահին տեխնածին վթարի սպառնալիք չեն առաջացնում: Սույն մասով նախատեսված դեպքում փորձագիտական եզրակացությունը կազմվում է միջոցառումների ծրագրով սահմանված ժամկետի ավարտին.
5. Փորձագիտական եզրակացությունն ստորագրվում է տվյալ փորձաքննությանը մասնակցած փորձագետի (փորձագիտական խմբի) և հաստատվում Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի կամ հավատարմագրված անձի ղեկավարի կողմից: Սույն հոդվածի 1-ին մասում նշված՝ փորձաքննություն իրականացնող մարմինները իրենց կողմից տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացվելու դեպքում պարտավոր են փորձագիտական եզրակացության մեկ օրինակը ներկայացնել լիազոր մարմին այն սահմանված կարգով հաստատելուց հետո՝ եռօրյա ժամկետում, իսկ վթարի սպառնալիքի արձանագրման դեպքում՝ անմիջապես:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  11

6. Շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտը ենթակա է տեխնիկական անվտանգության փորձաքննության տարեկան առնվազն մեկ անգամ: Կոնսերվացված արտադրական վտանգավոր օբյեկտը ենթակա է փորձաքննության երեք տարին մեկ անգամ։ Արտադրական վտանգավոր օբյեկտների առանձին խմբերի համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել փորձաքննության իրականացման պարբերականության ավելի երկար ժամկետներ: Սույն մասով նախատեսված ժամկետների հաշվարկն սկսվում է նախորդ փորձաքննության իրականացման պահից.
7. Արտադրական պատահարի կամ տեխնածին վթարի դեպքում արտադրական վտանգավոր օբյեկտը ենթակա է փորձաքննության անկախ սույն հոդվածի վեցերորդ մասով նախատեսված ժամկետից.
8. Տեխնիկական անվտանգության փորձաքննությունն իրականացվում է`
    ա) նախագծային փաստաթղթերի նկատմամբ` նախագծման փուլի ավարտին, մինչև նախագծային փաստաթղթերի հաստատման պահը.
    բ) գործարկվող (վերագործարկվող) արտադրական վտանգավոր օբյեկտների նկատմամբ` նախքան գործարկման (վերագործարկման) աշխատանքները սկսելը.
    գ) շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտների նկատմամբ` սույն օրենքով սահմանված կարգով արտադրական վտանգավոր օբյեկտների հաշվառման գրանցամատյանում (այսուհետ` ռեեստր) գրանցվելուց հետո.
9. Տեխնիկական փորձաքննության իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: