FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՄԱՍԻՆ

article  12

Նյութական պահուստի պաշարների օգտագործման կարգը.
1. Զորահավաքային նախապատրաստության շրջանակներում նյութական պահուստի պաշարների օգտագործումն իրականացվում է Կառավարության սահմանած կարգով.
2. Արտակարգ իրավիճակների կանխման կամ դրանց առաջացման դեպքում հնարավոր հետևանքները նվազեցնելու և վերացնելու, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ իրականացնելու, աղետից տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով արագ արձագանքման պաշարից նյութական արժեքների օգտագործումը կատարվում է լիազոր մարմնի ղեկավարի հրամանով` վարչապետի համաձայնությամբ: Այն դեպքերում, երբ պահանջվող նյութական արժեքների քանակը գերազանցում է արագ արձագանքման պաշարում եղած նյութական արժեքների քանակը, կամ պահանջվող նյութական արժեքներն արագ արձագանքման պաշարում բացակայում են, պետական պահուստից նյութական արժեքների օգտագործման թույլտվությունը տալիս է Կառավարությունը` լիազոր մարմնի ներկայացրած հայտի հիման վրա.
3. Պարենային, հումքային և վառելիքաէներգետիկ պաշարների, ինչպես նաև առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման ժամանակավոր խափանումների ժամանակ ներքին շուկայում առաջարկի և պահանջարկի միջև անհամամասնության, ինչպես նաև տնտեսության կայունությանը խոչընդոտող այլ իրավիճակների առաջացման դեպքում երկրի պարենային անվտանգությունն ապահովելու, տնտեսության կայունացման և շուկայի վրա կարգավորող ազդեցություն ցուցաբերելու նպատակով պետական և ռազմավարական պաշարների պահուստների նյութական արժեքները կարող են օգտագործվել Կառավարության որոշմամբ.
4. Զորահավաքային պահուստի նյութական արժեքների օգտագործումը կատարվում է կազմակերպությունների զորահավաքային առաջադրանքների կատարման նպատակով՝ Կառավարության որոշմամբ.
5. Ռազմավարական պաշարների պահուստների նյութական արժեքները կարող են օգտագործվել ինչպես այդ նյութական արժեքների սեփականատեր հանդիսացող կազմակերպությունների, այնպես էլ այլ սպառողների կողմից՝ Կառավարության որոշմամբ: Ռազմավարական պաշարների պահուստների նյութական արժեքների՝ այլ կազմակերպություններին կամ սպառողներին տրամադրման դեպքում ապրանքների արժեքը փոխհատուցվում է Կառավարության սահմանած կարգով: