Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 901 Ֆինանսական գործակալի ստացած գումարները պարտապանին վերադարձնելը. 1. Հաճախորդի կողմից պարտապանի հետ կնքված պայմանագրով իր պարտավորությունները խախտելու դեպքում պարտապանն իրավունք չունի ֆինանսական գործակալից պահանջել վերադարձնելու վերջինիս անցած պահանջով արդեն իսկ վճարված գումարները, եթե պարտապանն իրավունք ունի նման գումարներ ստանալ անմիջականորեն հաճախորդից. 2. Պահանջի զիջման արդյունքում ֆինանսական գործակալին վճարված գումարներն անմիջականորեն հաճախորդից պահանջելու իրավունք ունեցող պարտապանը, այդուհանդերձ, իրավունք ունի այդ գումարները պահանջել ֆինանսական գործակալից, եթե ապացուցում է, որ վերջինս հաճախորդին չի վճարել պահանջի զիջման դիմաց կամ վճարել է` իմանալով հաճախորդի կողմից պարտապանի հանդեպ թույլ տրված այն պարտավորության խախտման մասին, որին վերաբերում է պահանջի զիջման հետ կապված վճարը: |