FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  11

Գործունեության կատարողականի գնահատման չափորոշիչները.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է գործունեության կատարողականի գնահատման սկզբունքները, չափորոշիչները և կարգը՝ սույն հոդվածի դրույթներին համապատասխան: Նշված սկզբունքների հիման վրա, հանրային շահերի և հանրային անվտանգության պահպանման նպատակով տեսչական մարմնի կանոնադրությամբ հստակ սահմանվում են յուրաքանչյուր տեսչական մարմնի խնդիրներն ու նպատակները.
2. Տեսչական մարմինը պետք է ունենա գործունեության կատարողականի գնահատման մեթոդոլոգիա՝ որպես կատարողականի գնահատման անբաժանելի մաս.
3. Տեսչական մարմինը առնվազն յուրաքանչյուր եռամսյակ պետք է իրականացնի իր գործունեության կատարողականի գնահատում և ներկայացնի Խորհրդի հաստատմանը.
4. Տեսչական մարմինն իր պաշտոնական կայքէջում և հանրության համար հասանելի այլ միջոցներով հրապարակում է իր և իր ծառայողների գործունեության կատարողականի գնահատման չափորոշիչները, դրանց կիրառման հիմնավորումները, դրանց նկատմամբ վերահսկողության ձևերը, ինչպես նաև բարելավման ուղիները.
5. Տեսչական մարմնի կողմից իր գործունեության կատարողականի գնահատման առնվազն հետևյալ չափորոշիչները հաշվարկվում և հրապարակվում են տեսչական մարմնի պաշտոնական կայքէջում և հանրության համար հասանելի այլ միջոցներով.
    1) վերահսկողություն իրականացնող մարմնի գործունեության հիմնական նպատակին հասնելու մակարդակը.
    2) ոլորտի առավել ռիսկային բնագավառներում փոփոխությունների առկայությունը.
    3) տեսչական մարմնի վերահսկման երեքից հինգ բարձր ռիսկային ոլորտներում իրավիճակի փոփոխությունը.
    4) բարձր ռիսկային տնտեսավարող սուբյեկտներում և ստուգման օբյեկտներում ստուգումների քանակը՝ ստուգումների ընդհանուր քանակի համեմատությամբ.
    5) ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված և ըստ անհրաժեշտության իրականացված ստուգումների քանակական հարաբերակցությունը.
    6) ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված ստուգումների միջին տևողությունը.
    7) ըստ անհրաժեշտության իրականացված ստուգումների միջին տևողությունը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  11

8) ըստ անհրաժեշտության իրականացված ստուգումների ընդհանուր քանակի (որոնց շնորհիվ կանխվել է հանրության, շրջակա միջավայրի, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց գույքային շահերին, պետությանը սպառնացող էական վնաս կամ ռիսկ) հարաբերությունը ըստ անհրաժեշտության իրականացված ստուգումների ընդհանուր քանակին.
    9) ռիսկերի գնահատման, պլանավորման և վերլուծման համար հատկացված ֆինանսական միջոցները և մարդկային ռեսուրսները.
    10) խորհրդատվության, մեթոդական աջակցության և կանխարգելման միջոցների համար հատկացված ֆինանսական միջոցները և մարդկային ռեսուրսները.
    11) ըստ առանձին ստուգման հատկացված ֆինանսական միջոցները և մարդկային ռեսուրսները.
    12) Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ համապատասխան ոլորտների քաղաքականություն մշակող պետական մարմիններին ներկայացված առաջարկությունների քանակը.
    13) տեսչական մարմնի, տեսչական մարմնի աշխատակիցների դեմ բերված դիմում-բողոքների քանակը.
    14) ստուգման ենթարկված օբյեկտների բավարարվածության աստիճանը տեսչական մարմնի աշխատանքների անաչառության, ընթացակարգերի թափանցիկության, տրամադրված տեղեկատվության որակի և տեսչական մարմնի ծառայողների արհեստավարժության վերաբերյալ.
6. Տեսչական մարմնի կողմից իր գործառույթների իրականացման արդյունքում կիրառված պատասխանատվության միջոցների քանակը, դրանց չափը կամ պատասխանատվության առաջադրման միջոցները չեն կարող դիտարկվել որպես տեսչական մարմնի կամ դրա ծառայողի գործունեության արդյունավետության բնորոշման և կատարողականի գնահատման դրական չափորոշիչ և հիմք դառնալ խրախուսանքի, այդ թվում՝ պարգևատրման համար.
7. Տեսչական մարմինն իր պաշտոնական կայքէջում պարբերաբար հրապարակում է հետևյալ տեղեկատվությունը.
    1) տեսչական մարմնի ծառայողների տրամադրած խորհրդատվության օգտակարության արձագանքների վերլուծություն.
    2) ստուգաթերթերի՝ որպես պահանջներին համապատասխանությանը նպաստող գործիքի արդյունավետության վերաբերյալ արձագանքների վերլուծություն:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  11

8. Տեսչական մարմինը կամ դրա ծառայողը չպետք է որևէ առավելություն, խրախուսանք (այդ թվում՝ պարգևատրում) ստանա տնտեսավարող սուբյեկտին պատասխանատվության ենթարկելու համար, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ կիրառված պատասխանատվության միջոցների հաշվին: Պատասխանատվության միջոցների կիրառումից ստացված գումարները չեն կարող որևէ կերպ տրամադրվել տեսչական մարմնին կամ լիազոր մարմնին.
9. Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով կամ Խորհրդի կողմից կարող են սահմանվել տեսչական մարմնի կամ անձի գործունեության արդյունավետության բնորոշման կամ կատարողականի գնահատման հավելյալ չափորոշիչներ: