FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  67

Պրոբացիայի ծառայողների վարձատրությունը.
1. Սույն օրենքի 62-րդ հոդվածի համաձայն՝ համապատասխան նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնում աշխատող պետական ծառայողին պրոբացիայի ծառայող համարելիս պահպանվում է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը նրա հիմնական աշխատավարձի գործող չափը, եթե այն ավելի բարձր է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով որպես քաղաքացիական ծառայող նրա համար որոշվող հիմնական աշխատավարձի չափից.
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթը չի գործում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո քաղաքացիական ծառայողի պաշտոնի փոփոխության դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի փոփոխության արդյունքում բարձրանում է նրա հիմնական աշխատավարձի չափը: