Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 19 ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ. 3. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր խմբի պաշտոններում կարող են նշանակվել այն ծառայողները, ովքեր մինչև նշանակումը վերջին մեկ տարին զբաղեցրել են ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր խմբի այլ պաշտոն կամ մինչև նշանակումը վերջին երեք տարին զբաղեցրել են ազգային անվտանգության մարմինների ծառայողների ավագ խմբի որևէ պաշտոն: Ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր խմբի պաշտոններում կարող է նշանակվել նաև ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցրած ծառայողը. 4. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների ավագ և միջին խմբերի պաշտոններում ծառայողների առաջխաղացումը կատարվում է պետական լիազոր մարմնի համապատասխան ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից պետական լիազոր մարմնի ղեկավարին ներկայացված հիմնավոր զեկուցագրի հիման վրա, որը պարունակում է տվյալ ծառայողի գործնական և անձնական հատկանիշների, կարգապահության, ծառայակիցների հետ փոխհարաբերությունների, ծառայության ընթացքում ձեռքբերումների, խրախուսանքների, կարգապահական տույժերի վերաբերյալ տվյալներ, ինչպես նաև պաշտոնեական պարտականությունների կատարման որակի և մասնագիտական հմտությունների ու նրա կատարած աշխատանքի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն: 6. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների ավագ և միջին խմբերի պաշտոններում նշանակումը կատարվում է բարձրագույն կրթության առկայության դեպքում: Ազգային անվտանգության մարմինների ծառայողների կրտսեր խմբի պաշտոններում նշանակումը կատարվում է առնվազն միջնակարգ կրթության առկայության դեպքում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 19 6.1. Պետական լիազոր մարմնում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են ընդունվել և պաշտոնի նշանակվել նաև զինված ուժերի, ոստիկանության, պետական պահպանության ծառայության, փրկարար ծառայության, քրեակատարողական ծառայության մարմինների, հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներ, դատախազներ, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք (այդ թվում՝ նշված մարմիններում և պաշտոններում նախկինում ծառայած կամ աշխատած անձինք), ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների նախկին ծառայողներ, որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար ազգային անվտանգության մարմինների ծառայողներին ներկայացվող պահանջները. 6.2. Սույն հոդվածի 6.1-րդ մասով նախատեսված պետական մարմինների և ազգային անվտանգության ծառայության պաշտոնների համապատասխանությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. 7. Ազգային անվտանգության մարմիններում ծառայողը կարող է նշանակվել առաջին պաշտոնի, բարձր պաշտոնի, հավասար պաշտոնի և ցածր պաշտոնի: |