Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ article 13 Տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները, տեղական հանրաքվեի տեղամասերը և տեղամասային կենտրոնները և տեղական հանրաքվեի ֆինանսավորումը. 1. Տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները (այսուհետ` ցուցակներ) կազմելու և վարելու, անձանց ցուցակներում ընդգրկելու, ցուցակներին առաջադրվող պահանջները, ցուցակների մատչելիությունը, ցուցակների անճշտությունների վերաբերյալ դիմումները քննարկելու և ցուցակները ճշտելու, ընտրական հանձնաժողովներին ցուցակներ տրամադրելու կարգը սահմանվում են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրողների ցուցակները կազմելուն, վարելուն, անձանց ընտրողների ցուցակներում ընդգրկելուն, ընտրողների ցուցակներին առաջադրվող պահանջներին, ցուցակների մատչելիությանը, ցուցակների անճշտությունների վերաբերյալ դիմումները քննարկելուն, ցուցակները ճշտելուն և հրապարակման համար ցուցակները տրամադրելուն վերաբերող դրույթներով սահմանված կարգով. 2. Տեղական հանրաքվեի տեղամասերը և տեղամասային կենտրոնները կազմավորվում են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով. 3. Տեղական հանրաքվեի կազմակերպման և անցկացման (ներառյալ` ցուցակների կազմման) ծախսերը կատարվում են համայնքային բյուջեի միջոցների հաշվին. 4. Տեղական հանրաքվեի կազմակերպման և անցկացման համար հատկացված համայնքային բյուջեի միջոցների օգտագործման հաշվեքննությունն իրականացնում է Հաշվեքննիչ պալատը՝ օրենքով սահմանված կարգով: |