Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 21 Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորումը, մասնագիտական որակավորման պահանջներ նախատեսող գործունեության տեսակները, ենթատեսակները և դասային աստիճանները. 1. Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով. 2. Քաղաքաշինության բնագավառում գործունեության տեսակները և համապատասխան ենթատեսակները (որոնց համապաստասխան տրվում են ներդիրներ, և որոնց իրականացման համար պահանջվում են համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող մասնագետներ) դասակարգվում են դասային աստիճանների. 3. Քաղաքաշինության բնագավառում ըստ դասային աստիճանների լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտներն իրավունք ունեն լիցենզավորված գործունեություն իրականացնելու սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված համապատասխան ռիսկայնության աստիճանի քաղաքաշինական գործունեության օբյեկտներում. 4. Քաղաքաշինության բնագավառում գործունեության տեսակներն են՝ 1) քաղաքաշինական փաստաթղթերի կազմումը (բացառությամբ կոնստրուկտորական և ճարտարապետական մասերի), որը դասակարգվում է 1-ին, 2-րդ և 3-րդ դասերի և ունի հետևյալ ենթատեսակները. ա. էլեկտրամատակարարում (էլեկտրամատակարարման, էլեկտրալուսավորման ներքին և արտաքին ցանցեր, էլեկտրամատակարարման համակարգեր, ֆոտովոլտային և հողմաէներգետիկ կայաններ), բ. ջերմագազամատակարարում և օդափոխություն (օդափոխության, ջեռուցման և օդի լավորակման համակարգեր, ջերմամատակարարման և գազամատակարարման համակարգեր), գ. հիդրոտեխնիկական կառուցվածքներ (հիդրոտեխնիկական համակարգեր, հիդրոէներգետիկ կառույցներ), դ. ջրամատակարարում և ջրահեռացում (ջրամատակարարման և ջրահեռացման ներքին և արտաքին ցանցեր, հիդրոմելորացիա), ե. տրանսպորտային ուղիներ (ավտոմոբիլային ճանապարհներ, երկաթուղային գծեր և օդանավակայաններ, արհեստական կառուցվածքներ՝ կամուրջներ, թունելներ, ուղեանցներ, էստակադաներ, հենապատեր և այլն), զ. կապի համակարգեր (հեռահաղորդակցության և ազդանշանային համակարգեր, հաղորդակներ, ընդունիչներ, անտենաներ, ուժեղարարներ). 2) քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննությունը, որը դասակարգվում է 1-ին և 2-րդ դասերի և ունի հետևյալ ենթատեսակները. ա. ճարտարապետություն (բացառությամբ պատմամշակութային արժեք ներկայացնող օբյեկտների վերակառուցման և վերականգնման), բ. քաղաքաշինություն և տարածական պլանավորում, |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 21 գ. պատմամշակութային արժեք ներկայացնող օբյեկտների վերակառուցում, վերականգնում, դ. բնակելի, հասարակական և արտադրական կառույցներ, ե. էլեկտրամատակարարում (էլեկտրամատակարարման, էլեկտրալուսավորման ներքին և արտաքին ցանցեր, էլեկտրամատակարարման համակարգեր, ֆոտովոլտային և հողմաէներգետիկ կայաններ), զ. ջերմագազամատակարարում և օդափոխություն (օդափոխության, ջեռուցման և օդի լավորակման համակարգեր, ջերմամատակարարման և գազամատակարարման համակարգեր), է. հիդրոտեխնիկական կառուցվածքներ (հիդրոտեխնիկական համակարգեր, հիդրոէներգետիկ կառույցներ), ը. ջրամատակարարում և ջրահեռացում (ջրամատակարարման և ջրահեռացման ներքին և արտաքին ցանցեր, հիդրոմելորացիա), թ. տրանսպորտային ուղիներ (ավտոմոբիլային ճանապարհներ, երկաթուղային գծեր և օդանավակայաններ, արհեստական կառուցվածքներ՝ կամուրջներ, թունելներ, ուղեանցներ, էստակադաներ, հենապատեր և այլն), ժ. կապի համակարգեր (հեռահաղորդակցության և ազդանշանային համակարգեր, հաղորդակներ, ընդունիչներ, անտենաներ, ուժեղարարներ), ի. ինժեներաերկրաբանական հետախուզում. 3) շինարարության իրականացումը, որը դասակարգվում է 1-ին, 2-րդ և 3-րդ դասերի և ունի հետևյալ ենթատեսակները. ա. բնակելի, հասարակական և արտադրական կառույցներ, բ. էլեկտրամատակարարում (էլեկտրամատակարարման, էլեկտրալուսավորման ներքին և արտաքին ցանցեր, էլեկտրամատակարարման համակարգեր, ֆոտովոլտային և հողմաէներգետիկ կայաններ), գ. ջերմագազամատակարարում և օդափոխություն (օդափոխության, ջեռուցման և օդի լավորակման համակարգեր, ջերմամատակարարման և գազամատակարարման համակարգեր), դ. հիդրոտեխնիկական կառուցվածքներ (հիդրոտեխնիկական համակարգեր, հիդրոէներգետիկ կառույցներ), ե. ջրամատակարարում և ջրահեռացում (ջրամատակարարման և ջրահեռացման ներքին և արտաքին ցանցեր, հիդրոմելորացիա), զ. տրանսպորտային ուղիներ (ավտոմոբիլային ճանապարհներ, երկաթուղային գծեր և օդանավակայաններ, արհեստական կառուցվածքներ՝ կամուրջներ, թունելներ, ուղեանցներ, էստակադաներ, հենապատեր և այլն), է. կապի համակարգեր (հեռահաղորդակցության և ազդանշանային համակարգեր, հաղորդակներ, ընդունիչներ, անտենաներ, ուժեղարարներ). |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 21 4) շինարարության որակի տեխնիկական հսկողությունը, որը դասակարգվում է 1-ին և 2-րդ դասերի և ունի հետևյալ ենթատեսակները. ա. բնակելի, հասարակական և արտադրական կառույցներ, բ. էլեկտրամատակարարում (էլեկտրամատակարարման, էլեկտրալուսավորման ներքին և արտաքին ցանցեր, էլեկտրամատակարարման համակարգեր, ֆոտովոլտային և հողմաէներգետիկ կայաններ), գ. ջերմագազամատակարարում և օդափոխություն (օդափոխության, ջեռուցման և օդի լավորակման համակարգեր, ջերմամատակարարման և գազամատակարարման համակարգեր), դ. հիդրոտեխնիկական կառուցվածքներ (հիդրոտեխնիկական համակարգեր, հիդրոէներգետիկ կառույցներ), ե. ջրամատակարարում և ջրահեռացում (ջրամատակարարման և ջրահեռացման ներքին և արտաքին ցանցեր, հիդրոմելորացիա), զ. տրանսպորտային ուղիներ (ավտոմոբիլային ճանապարհներ, երկաթուղային գծեր և օդանավակայաններ, արհեստական կառուցվածքներ՝ կամուրջներ, թունելներ, ուղեանցներ, էստակադաներ, հենապատեր և այլն), է. կապի համակարգեր (հեռահաղորդակցության և ազդանշանային համակարգեր, հաղորդակներ, ընդունիչներ, անտենաներ, ուժեղարարներ). 5) քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման և հետազննման ծառայությունների մատուցումը, որը դասակարգվում է 1-ին և 2-րդ դասերի և ունի հետևյալ ենթատեսակները. ա. ինժեներաերկրաբանական հետախուզում, բ. ինժեներական գեոդեզիա, գ. շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն և անձնագրավորում. 5. Քաղաքաշինության բնագավառի գործունեության տեսակները դասակարգվում են ըստ քաղաքաշինական գործունեության օբյեկտների ռիսկայնության աստիճանի և համապատասխանաբար՝ 1) 1-ին դասի գործունեության տեսակը բնորոշվում է 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ ռիսկայնության աստիճանի քաղաքաշինական գործունեության օբյեկտներում աշխատանքների և ծառայությունների մատուցման կարողությամբ. 2) 2-րդ դասի գործունեության տեսակը բնորոշվում է 1-ին, 2-րդ և 3-րդ ռիսկայնության աստիճանի քաղաքաշինական գործունեության օբյեկտներում աշխատանքների և ծառայությունների մատուցման կարողությամբ. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 21 3) 3-րդ դասի գործունեության տեսակը բնորոշվում է 1-ին և 2-րդ ռիսկայնության աստիճանի քաղաքաշինական գործունեության օբյեկտներում աշխատանքների և ծառայությունների մատուցման կարողությամբ: |