FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  182.9

Հաշվեքննիչ պալատի կամ հաշվեքննողի գործունեությունը խոչընդոտելը.
1. Հաշվեքննության շրջանակում Հաշվեքննիչ պալատին կամ հաշվեքննողին էլեկտրոնային շտեմարաններին հասանելիություն չապահովելը, պահանջվող նյութերը, փաստաթղթերը, տեղեկությունները, պարզաբանումները, ինչպես նաև հետհսկողության ընթացքում միջոցառումների պլանը և դրա կատարման ընթացքի վերաբերյալ պահանջված տեղեկությունները «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքով սահմանված ժամկետներում և կարգով չտրամադրելը կամ ոչ լիարժեք տրամադրելը կամ հաշվեքննողներին աշխատելու համար բավարար պայմաններով ապահովված աշխատանքային տարածք չհատկացնելը կամ հաշվեքննության ընթացակարգերի կատարումը խոչընդոտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի չափով.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով: